Մուտք
Bootstrap Slider
  Գլխավոր թեմաները
07.02.2018| 1899 թվականի փետրվարի 7-ին՝ հաղթահարելով նորակառույց երկաթուղու 180-կիլոմետրանոց հատվածը, առաջին գնացքը Թիֆլիսից ժամանել էր Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): Չնայած ուժեղ սառնամանիքին՝ գնացքը դիմավորում էին բազմաթիվ զինվորականներ և քաղաքի բնակիչներ:
1902 թվականի դեկտեմբերի 2-ից առաջին գնացքը ժամանեց Էրիվան՝ այժմ Երևան:
Այսպես սկսվեց Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացման պատմությունը, որի...
05.02.2018| «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց հունվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարվա առաջին ամիսը բավականին հաջող էր երկաթուղու համար, գրանցվել էր փոխադրումների դրական դինամիկա ինչպես նախատեսված, այնպես էլ անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ:
26.01.2018| Հարավկովկասյան երկաթուղու մասնագետներն այժմ աշխատում են Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում գտնվող սողանքային գոտում:
Հունվարի 21-ին սողանքի պատճառող ձորալանջի մի մեծ հատված փլուզվել է ու վտանգներ առաջացրել երկաթուղու և Մ6 ավտոճանապարհի համար: Ստեղծված իրավիճակի պատճառն էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի խմելու ջրի չկարգավորվող արտահոսքը:
1990-ականների սկզբին այս հատվածում՝ Սանահին կայարանի մոտակայքում, նման սողանքի պատճառով ավերվեց երկաթուղային ճանապարհի մի հատվածը, արդյունքում ժամանակավոր...
29.12.2017| Սրտանց շնորհավորում ենք բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորս էլ նոր ակնկալիքներ ունենք, նոր նախագծեր ենք կառուցում, դրական փոփոխություններ ակնկալում և հաճելի ու ջերմ ակնթարթներ սպասում նոր տարում:
Հայաստանի երկաթուղու համար անցած տարին լի էր ակտիվ աշխատանքներով, այն լարված էր, բայց երկաթուղայինները կարողացան հասնել դրված նպատակներին: Իսկ որքան հաջող կլինի
28.12.2017«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարին լի էր կարևոր իրադարձություններով: Դրանց շարքում Սերգեյ Վալկոն մասնավորապես նշեց երկաթուղա-լաստանավային փոխադրումների ակտիվացումը, Կարմիր Բլուր կայարանի էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնումը, նոր էլեկտրագնացքի փորձարկումը, որն այժմ համապատասխանեցվում է Հայաստանի պայմանների...
27.12.2017|Դեկտեմբերի 27-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ավանդական կորպորատիվ առաջնությունը, որը կազմակերպել է ՀԿԵ Երիտասարդական խորհուրդը:
Առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 8 թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Շարժակազմի տնօրինության թիմը: Երկրորդ տեղը զբազեցրեց Փոխադրումների տնօրինությունը
25.12.2017| «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքում նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Հերթական կայլը՝ Կարմիր Բլուր կայարանում էլեկտրական կենտրոնացման համակարգի վերականգնումն էր: Դեկտեմբերի 25-ին կայարանում կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ...
20.12.2017| Վերջերս Մինսկ այցելած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը, որը գլխավորում էր ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, համագործակցության մասին հուշագրեր էր ստորագրել «Բելառուսական երկաթուղի» ընկերության և մի շարք տեղական գործարանների հետ:
Հայաստանի երկաթուղայինների պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ ունեցավ Բելառուսի ձեռներեցների հետ, այցելեց երկրի խոշոր ընկերություններ, մասնավորապես Մինսկի տրակտորների գործարան, ԲԵԼԱԶ, Բորիսովի կոճերի գործարան, Մոգիլյովի մետաղագործական գործարան, Բելառուսի մետաղագործական գործարան, Մինսկի քարշակների գործարան, ...
04.12.2017| «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա 11 ամիսների աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել էր փոխադրումների դրական դինամիկան: Այսպես, բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը գերակատարվել է 5,6%, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 1%:
30.11.2017| Նոյեմբերի 23-ին ավարտվել են Հայաստանի պայմաններում Տրանսմաշխոլդինգի արտադրության ЭП2Д նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումները, որոնք անցել են երկաթուղու բոլոր հատվածներում, այդ թվում բարձր լեռնային: Աշխատանքներին մասնակցում էին արտադրող գործարանի, «ՌԵ» ԲԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները:
Զուգահեռ անցել է նաև Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների ուսուցումը, ովքեր ապագայում շահագործելու են նոր էլեկտրագնացքը:
Փորձարկումների ժամանակ բացահայտվել են մի շարք չափանիշներ, որոնք պետք է համապատասխանության բերվեն բարձ լեռնային հայկական երկաթուղային ենթակառուցվածքի
06.11.2017| Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց տարվա 10 ամիսների աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում փոխադրումների դինամիկան պահպանվել էր նախորդ տարվա մակարդակի վրա: Հոկտեմբերին արագացվել է բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,84 օր՝ նախատեսված 2,85-ի փոխարեն: Լոկոմոտիվի միջին օրական

 
ЗАО "ЮКЖД" 2018 г.