Ընկերության մասին

1899թ. փետրվարին, առաջին գնացքը, հաղթահարելով 180կմ հատվածը, Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի): Այդ ժամանակից սկսած, Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով և գտնվում է 1800մ ծովի մակերևույթից բարձր, երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի` հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստող հուսալի տրանսպորտային կապով ապահովելու համար:

"ՀԿԵ" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` »Հայկական երկաթուղի« ՓԲԸ-ն "ՀԿԵ" ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին: Համաձայն պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Տենդերի պայմաններին համապատասխան` Հայաստանի երկաթուղու աշխատողները (4300 աշխատող), բացառությամբ թոշակի տարիքի հասած անձանց, տեղափոխվել են "ՀԿԵ" ՓԲԸ-ի հաստիքների վրա` մինչև 20% աշխատավարձի բարձրացմամբ: "ՀԿԵ" ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը: Ընկերության կողմից իրականցվող ներդրումների չափը կազմում է 572մլն դոլլար, որից 220մլն-ը պլանավորվում է ներդնել 5 տրվա ընթացքում:

"ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

"Հարավկովկասյան երկաթուղու" առաքելությունը նրա` որպես համազգային տրանսպորտային Ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը` իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով:
Ընկերությունը նպատակների այդ շարքից առանձնացնում է.

1.երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության բարձրացումը,
2.ծառայությունների որակի բարձրացումը,
3.ՀՀ-ի տարածքում տրանսպորտային արտադրության հզորության ավելացումը,
4.եվրոպական-ասիական տրանսպորտային-լոգիստիկական համակարգում ինտեգրումը:
Ընկերությունն իրականացնում է գործունեության հետևյալ ձևերը.

1.բեռնափոխադրումներ,
2.հեռավոր ուղևորափոխադրումներ,
3.ենթակառուցվածքի ծառայությունների մատուցում,
4.լոկոմոտիվաքարշի ծառայությունների մատուցում,
5.շարժակազմի նորոգում,
6.ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն,
7.սոցիալական ոլորտի ապահովում:
Ընկերության կողմից իրականացվում են բեռնափոխադրումներ` արտահանման, ներկրման և ներհանրապետական հաղորդակցություններով: Փոխադրումների կառուցվածքում առանձնացված են այն բեռների տեսակները, որոնց փոխադրումը հաստատուն է. ցեմենտ, հացահատիկ, նավթ և նավթամթերքներ, քիմիական և հանքային պարարտանյութեր:

Ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ներքին և միջազգային ուղևորափոխադրումների իրականացումն է: Համաձայն Կոնցեսիոն պայմանագրի` "ՀԿԵ" ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցել 2007թ. նույն ժամանակաշրջանի ընթացքում "Հայկական երկաթուղի" ՓԲԸ-ի կողմից մատուցվածի ծավալի ոչ պակաս չափով: Ավելին, Ընկերության գործունեության ժամանակաշրջանում գրանցվել է ուղևորաշրջանառության զգալի աճ ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հաղորդակցություններում:

"ՀԿԵ" ՓԲԸ-ի տեխնիկական բնութագիրը
Հայաստանի երկաթգծի բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6կմ, որից 780կմ գլխավոր ուղիներն են: "ՀԿԵ" ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 726կմ է:

Բոլոր չորս կցվանքների աշխատանքի դեպքում "ՀԿԵ" ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50մլն տոննա և 5,5մլն ուղևորներ, իսկ Այրումի միայն մի կացվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է:

"ՀԿԵ" ՓԲԸ-ն լրիվ էլեկտրիֆիկացված է, հանդերձավորված է կիսաավտոմատացված բլոկավորման և կապի ժամանակակից տեխնոլոգիական համակարգերով:
"ՀԿԵ" ՓԲԸ-ն ունի 75 կայարան, որոնցից չորսը կցվանքային են .

1.Այրում-Սադախլո (Վրաստան),
2.Ախուրյան-Դոգուկապի(Թուրքիա),
3.Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան),
4.Իջևան- Բարխուդարլի (Ադրբեջան):

Շարժակազմը և երկաթուղագծերը.
-Գլխավոր ուղու երկարությունը` 78կմ, որից 2,56% երկուղի է
- Ռելսամեջի (աղուր) լայնությունը` 1520մմ է
- Գծի էլեկտրիֆիկացումը` 98%
- Բեռնատար վագոնների քանակը` 1608,


- Լոկոմոտիվային պարկը՝ 124
- Ուղևորատար վագոնների քանակը՝ 41:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին նվիրված երգը

*Հեղինակ՝«ՀԿԵ» ՓԲԸ Իրավաբանական ծառայության 1-ին կարգի մասնագետ Լուիզա Պետրոսյան

ЗАО "ЮКЖД" 2017 г.