Մարդատար փոխադրումներ

«Երևան» կայարանի տոմսարկղ` (+374 60) 46 32 84
«Երևան» կայարանի սերվիս-կենտրոն` (+374 60) 46 32 83
Տնօրինություն՝ (+374 60) 46 34 32

Ռուսական գնացքների տոմսեր կարող եք գնել Երևանի երկաթուղային կայարանի տոմսարկղերում:
Տեղեկատու հեռախոս՝ (+374 60) 46 32 83, 1-84

Ուղևորների մաքսային ստուգումների կարգի մասին
Ֆիզիկական անձի մաքսային հայտարարագրի ձևը

Երկաթուղային կայարան ք. Երևան
հիմնադրվել է 1956թ.
375005 Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան,
Տիգրան Մեծի պողոտա 80
Կայարանամերձ հրապարակ
Երևան երկաթուղային կայարանի կոլեկտիվը պարգևատրվում է "Արդյունավետ տեխնոլոգիաների և էթիկայի ձեռնարկություն" պատվավոր կոչմամբ "ՀԿԵ" ՓԲԸ № 135/Н 04.08.2011թ հրամանով: 
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունն Երևան-Բաթում №202/201 գնացքին շնորհել է «ֆիրմային» դասը

Երկաթուղային կայարան.
ուղևորների դիմավորում և ճանապարհում, սպասման սրահ, տոմսերի վաճառք:
Երևան կայարանի ծառայություններից օրական օգտվում է ավելի քան 1000 ուղևոր, իսկ ամառային փոխադրումների սեզոնին՝ մոտ 2000:
Կայարանն աշխատում է շուրջօրյա: Կոնտակտային հեռախոսներ՝ 060 46 32 84 (տոմսարկղ), 060 46 32 83 (սերվիս կենտրոն), 060 46 34 32 (տնօրինություն):
Կայարանի միջազգային գնացքների տոմսարկղում АСУ «Экспресс»-ի միջոցով վաճառվում են բոլոր ռուսաստանյան ներհանրապետական գնացքների տոմսեր:

Կայարանում առանձին են տեղակայված միջազգային և մերձքաղաքային սրահները:
Ներպետական հաղորդակցման էլեկտրագնացքների տոմսարկղերն աշխատում են ամեն օր 07:30-ից 19:30:
Կայարանի կենտրոնական սրահում տեղադրված են էկրաններ, որոնք ցուցադրում են տեղեկատվություն ուղևորների համար՝ կապված էլէկտրագնացքների և ուղևորագնացքների չվացուցակի հետ:
Սպասման միջազգային սրահում տեղադրված է հեռուստացույց:

 

Տեղական հաղորդակցության էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի համար ներդրվել են ներքին օգտագործման տպող դրամարկղային սարքեր: Նման սարքերով աշխատում են նաև գանձապահները էլեկտրագնացքներում և Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարաններում:
Տեղական հաղորդակցությունում գործում է սահմանային սակագին:

Միջազգային տոմսարկղերն աշխատում են հետևյալ ռեժիմով՝
ամսվա զույգ օրերին՝ 10:00-ից մինչև 21:30
ամսվա կենտ օրերին՝ 10:00-ից մինչև 18:00

Միջազգային գնացքների տոմսերի վաճառքն իրականացվում է ավտոմատացված համակարգով, ինչը թույլ է տալիս ուղևորին սպասարկել մեկ րոպեում:

Միջազգային գնացքների սակագնային արտարժույթն է շվեյցարական ֆրանկը:
Տոմսերի վաճառքի ավտոմատ համակարգն on-line ռեժիմով սպասման սրահում էկրանի վրա տեղեկատվություն է տեղադրում վաճառքում ազատ տեղերի մասին մոտակա 15 օրացույցային օրվա համար:
Կայարանի տարածքում կա ամառային այգի, որտեղ ամառվա տապին ուղևոները կարող են զովանալ:

Կայարանի շենքում է գտվում Հայաստանի երկաթուղու թանգարանը: Մուտքն անվճար է:.

 

Կայարանում գործում է հանգստի VIP սենյակը, որտեղ մեկնեղները և ժամանողները կարող են հանգստանալ հարմարավետ պայմաններում:

Այստեղ կարելի առանձնանալ գործնական հանդիպումների անցկացման, դիմավորման և ճանապարհման արարողությունների համար:

Բացի հիմնական ծառայություններից, կայարանում կա նաև բանկոմատ, սուրճի սարք, հեռախոսի լիցքավորում, համակարգչային ծառայություններ, Wi-Fi ինտերնետ, հյուրանոցում տեղավորման ծառայություն, զբոսաշրջային ծառայություններ, ծաղիկների պատվեր, հայտարարություններ բարձրախոսով:

Համաձայն մի կարծիքի՝ ռուսերենում "կայարան" բառն ընդհանրական է դարձել Պավլովսկի կայարանի շնորհիվ(Կայսերական նստավայր Սանկտ Պետերբուրգի մոտակայքում). այնտեղ՝ հենց կայարանի տարածքում, XIX դարում եվրոպական նորաձևության համաձայն տեղի էին ունենում համերգներ: "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն վերականգնում է այս գեղեցիկ ավանդույթը՝ ուղևորների համար ստեղծելով ջերմ տոնական մթնոլորտ:

Գլխավոր մուքի երկու կողմում էլ տեղակայված են տեղեկատուները կայարանի հերթապահները:
Տեղեկատուն աշխատում է ամեն օր 07:30-ից 19:30:

Տեղեկատուի կարճ հեռախոսահամար Երևանում 1-84:

 

 

Բարի ճանապարհ:


ЗАО "ЮКЖД" 2017 г.