«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միություն

«Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությունը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին, հիմնադիր համագումարում: Այս որոշումը միաձայն ընդունվել է երկաթուղում գործող 23 արհեստակցական կազմակերպությունները ներկայացնող 85 պատվիրակների կողմից:
Համագումարում հաստատվել է «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Միության Կանոնադրությունը, որով կարգավորվում են նորաստեղծ Միության նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական սկզբունքներն ու գործառույթները, գործատուի հետ գործընկերային հարաբերությունները:
Համաձայն Կանոնադրության Միությունը ներկայացնում և պաշտպանում է իր մասնակից (անդամ) կազմակերպությունների աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը պետական մարմիններում և գործատուի մոտ, համախմբում է նրանց ջանքերը հանուն աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման և ամրապնդման:
Համագումարում, այլընտրանքային հիմունքներով, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, նորաստեղծ Միության նախագահ է ընտրվել «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարման ապարատի արհեստակցական կազմակերպության նախագահ Ալբինա Սամվելի Մարտիրոսյանը:
Ձևավորվել է Միության ղեկավար մարմին՝ խորհուրդը, որի կազմում ընտրվել են 35 արհմիության անդամներ, Միության գործադիր մարմին՝ նախագահությունը, որի կազմում ընտրվել են 9 արհմիության անդամներ և 5 անդամներից բաղկացած վերստուգիչ հանձնաժողովը:

Մարտիրոսյան Ալբինա Սամվելի

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ
   

Ծննդյան տարին

12.07.1955թ.

Ծննդավայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ
Կրթությունը՝ Աշխատանքային Կարմիր դրոշի շքաշանակիր Երևանի Պետական համալսարան

Մասնագիտությունը՝

Բիոֆիզիկ, մանկավարժ

1977 – 1981թթ.

Մանկավարժ Կրասնոսելսկի շրջանի N4 միջնակարգ դպրոցում

1981 – 1984թթ.

Կրասնոսելսկի ՀԼԿԵՄ շրջկոմի 2-րդ քարտուղար

1984 – 1988թթ.

Կրասնոսելսկի ՀԼԿԵՄ շրջկոմի 1-րդ քարտուղար

1988 – 1991թթ.

Կրասնոսելսկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ

1991 – 1992թթ.

Հողի սեփակաշնորհման Կառավարության լիազոր ներկայացուցիչ, գյուղվարչության պետի տեղակալ

1992 – 1993թթ.

Շրջանային «Բարեկամություն» թերթի խմբագիր

1993 – 1996թթ. Կրասնոսելսկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ
1996 – 1997թթ. Գեղարքունիքի մարզի մշակույթի և սպորտի բաժնի վարիչ
1997 – 1998թթ. Գեղարքունիքի մարզի սոցիալական ապահովության բաժնի վարիչի տեղակալ
1998 – 2008թթ. «Հայկական Երկաթուղի» ՓԲԸ կադրերի բաժնի պետ
2008 – 2014թթ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կառավարման ապարատի արհեստակցական կազմակերպության ազատված նախագահ
2014 – 2016թթ. «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայության սոցիալական զարգացման սեկտորի պետ
2015թ.դեկտեմբերի 22-ից առ այսօր «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմերպությունների միության նախագահ

 

 


Հեռ.: (+37460) 463-298

ЗАО "ЮКЖД" 2017 г.