Հետադարձ կապ

Հարգելի հյուրեր

Բարի գալուստ "ՀԿԵ" ՓԲԸ հետադարձ կապի կենտրոն: Դուք կարող եք ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը կամ ներկայացնել առաջարկները ՀԿԵ Facebook սոցիալական ցանիի ՀԿԵ էջում, կամ օգտվել հետադարձ կապի հեշտացված տարբերակով:

Ձեր բոլոր հարցերն ու առաջարկները կդիտվեն շատ կարճ ժամանակահատվածում

 

 

 

Հաճախ տրվող հարցեր

1. Այժմ գործու՞մ է երկաթուղային ուղղությունը դեպի Ռուսաստան:

Հաշվի առնելով Վրաստանի և Աբխազիայի միջև հարաբերությունների բացակայությունը և սահմանների փակ լինելը՝ տվյալ պահին դեպի Ռուսաստանի Դաշնություն երկաթուղային ուղղությունը չի գործում:

2. Ե՞րբ է սկսվում Երևան-Թբիլիսի գնացքի տոմսերի վաճառքը:

Տոմսերի վաճառքը սկսվում է գնացքի մեկնելուց 40 օր առաջ:

3. Ի՞նչ տիպի վագոններ են գործում Երևան-Բաթումի-Երևան գնացքի կազմում:

Գնացքի կազմում առկա են պլացկարտ վագոններ, կուպե վագոններ, բարձր հարմարավետութամբ կուպեներ ու ննջավագոններ:

4. Ինչպե՞ս կարելի է ամրագրել տոմսեր:

Երկաթուղում չի գործում ամրագրման կամ տոմսեր պատվիրելու ծառայություն: Դուք կարող եք գնել տոմսեր գնացքի մեկնումից 40 օր առաջ:

5. Որտե՞ղ կարելի է գնել գնացքների տոմսեր:

Տոմսերը կարելի է գնել երկաթուղային կայարանների տոմսարկղերում, իսկ միջազգային գնացքների տոմսերը վաճառվում են նաև օնլայն՝ www.ukzhd.am կամ ticket.ukzhd.am կայքում:

6. Որտե՞ղ կարելի է ծանոթանալ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի չվացուցակին ու գնացուցակին:

Չվացուցակի և գների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Հարավովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի http://www.ukzhd.am/  Ուղևորափոխադրումներ բաժնում:

7. Հնարավո՞ր է դեպի Սևան գնացքները գնան «Սասունցի Դավիթ» կայարանից: Այդպես ավելի հարմար կլինի:

Գնացքները դեպի Սևան ուղևորվում են Ալմաստ կառամատույցից հենց ուղևորների հարմարավետությունից ելնելով: Ալմաստ կառամատույցի մոտով են անցնում հասարակական տրանսպորտի բազմաթիվ երթուղիները: Բացի այդ "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության "ԵՐԵՎԱՆ" կայարանն ամառային սեզոնին գերծանրաբեռնված է և նման քայլն արվում է նաև ուղևորների մեծ հոսքի տարանջատման և հերթերից խուսափելու նպատակով:

8. Որտե՞ղ կարելի է ծանոթանալ Երևան-Բաթումի-Երևան գնացքի չվացուցակին ու գնացուցակին:
Չվացուցակի և գների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Հարավովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի http://www.ukzhd.am/  Ուղևորափոխադրումներ բաժնում:

9. Ո՞ր տարիքի երեխաներին հասնում է մանկական տոմս:

Մինչև 5 տարեկան երեխաների համար տոմս գնել պետք չէ, նրանց երթևեկությունն անվճար է, սակայն նրանց այդ դեպքում չի տրամադրվում առանձին տեղ: 5-ից 10-ը տարեկան երեխաների համար գնվում է մանկական տոմս, իսկ 10 տարեկանից մեծ երեխաների համար՝ հասարակ տոմս:

10. Ես կցանկանայի իմանալ` արդյոք գործում է Երևան- Թեհրան երկաթգիծ: Եթե կա, ապա ինչպիսին են գնային պայմանները:

Ներկա պահին այս ուղղությունը չի գորրծում: Այժմ Հայաստանի և Իրանի միջև ընթանում են երկաթուղու կառուցման վերաբերյալ բանակցություններ, մշակվում է համապատասխան ծրագիրն ու բյուջեն:

11. Ո՞ր օրերին է աշխատում Երևան-Թբիլիսի գնացքը:

Երևանից Թբիլիսի գնացքը մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից Երևան՝ կենտ օրերին:

12. Ո՞ր ժամերին են գործում տոմսարկղերը Երևանում:

Տոմսարկղն աշխատում է ամեն օր՝ 7-30-ից մինչև 19-30:

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 г.