Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շենքերի, տարածքների և արտաքին տարածությունների մաքրման համար գնանշման հարցում հայտարարելու մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԾՄ-ԳՀ 015/002
07.05.2015

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում՝ շենքերի, տարածքների և արտաքին տարածությունների մաքրման համար: Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ: Ժամկետը՝ պայմանագրային: Գնանշման հարցման պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում: Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2015 թ: Գնանշման փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 9 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝ - գրավոր դիմում, - հայտի ստացման լիազորագիր, - ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն, - կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս): Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 10 հազար հայկական դրամի չափով 160411023262 հ/հ կամ 1 100 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00: Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com էլեկտրոնային հասցեով: Գնանշման հարցման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն: Սույն գնանշման հարցման կազմակերպողն իրավունք ունի՝ - պայմանագրի կնքումից առաջ ցանկացած պահին, ինչպես նաև պայմանագրի կատարման ընացքում 50% սահմաններում փոփոխել պայմանագրով գնվող արտադրանքի ծավալը՝ պայմանագրի այլ էական կետերի պահպանման պարագայում, - մինչև գնանշման ժամկետի ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել գնանշման փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել գնանշման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2015 г.