Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հատուկ կոշիկ մատակարարելու համար գնանշման հարցում անցկացնելու մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 015/009
08.06.2015

Հատուկ կոշիկ մատակարարելու համար գնանշման հարցում անցկացնելու մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 015/009
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում՝ հատուկ կոշիկ մատակարարելու համար:
Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝ Պատվիրատուի հայտի համաձայն:
Գնանշման հարցման պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2015 թ:
Գնանշման փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 9 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 10 հազար հայկական դրամի չափով 160411023262 հ/հ կամ 1 100 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00: Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Գնանշման հարցման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ հիմնական գործունեության համար ապրանքների գնման, աշխատանքների կատարման և ծառայությունների տրամադրման պատվերների տեղադրման մասին կարգի համաձայն:
Սույն գնանշման հարցման կազմակերպողն իրավունք ունի՝
- պայմանագրի կնքումից առաջ ցանկացած պահին, ինչպես նաև պայմանագրի կատարման ընացքում 50% սահմաններում փոփոխել պայմանագրով գնվող արտադրանքի ծավալը՝ պայմանագրի այլ էական կետերի պահպանման պարագայում,
- մինչև գնանշման ժամկետի ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել գնանշման փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել գնանշման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email:nx.ukzhd@gmail.com :

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2015 г.