Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարատային համակարգերի ուղեկցման, թարմացման և աջակցության համար լիցենզավորված ծրագրային ապրանքների մատակարարման գնանշման հարցում հայտարարելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 016/007
23.06.2016

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է ապարատային համակարգերի ուղեկցման, թարմացման և աջակցության համար լիցենզավորված ծրագրային ապրանքների մատակարարման գնանշման հարցում:
Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն /ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ/ կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման հարցման պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 15 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2016 թ:
Գնանշման փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 6 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 700 ռուսական ռուբլու չափով 16048000937400 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրացույցային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00: Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին:
Գնանշման հարցման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման հարցման կազմակերպողն իրավունք ունի մինչև գնանշման ժամկետի ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել գնանշման փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել գնանշման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2016 г.