Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ուղեկցորդների պահեստի շենքի շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի գնահատման համար գների հարցում անցկացնելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 018/001
09.02.2018


Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է գների հարցում Ուղեկցորդների պահեստի շենքի շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի գնահատման համար:
Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Հարցման պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքների ընդունման-հանձման ակտի ստորագրումից 15 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2018 թ:
Գնանշման փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Գնանշման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 625 ռուսական ռուբլու չափով 16048000937400 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 10 օրացույցային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն հարցման կազմակերպողն իրավունք ունի մինչև գների հարցման ժամկետի ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել հարցման փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել հարցման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16.
Email:nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2017 г.