Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Canon image Runner Advance 4535i բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման համար բաց մրցույթ անցկացնելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԲՄ 018/027

09.10.2018

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է բաց մրցույթ հետևյալ կոմպլեկտացիայով Canon image Runner Advance 4535i բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման համար

 

Canon imageRUNNER ADVANCE 4535i

Քանակ

1

1430C002

imageRUNNER ADVANCE 4535i

1

2

1430C001

Single Pass DADF-AI (option 1) Single-pass Duplexing Automatic Document Feeder (DADF)

1

3

0613C002

Staple Finisher-Y1

1

4

1426C001

Cassette Feeding Unit-AN 1

1

5

0473C002

C-EXV 53 Toner Black

1

Մատակարարվող ապրանքի հետ պարտադիր պետք է ներկայացվի “MAF” հավաստագիրը:
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մրցույթի պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է ընդունման-հանձման ակտի ստորագրումից 15 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ ստորագրման պահից մինչև 31.12.2018 թ:
Մատակարարման ժամկետը՝ մինչև 25.12.2018 թ:
Մատակարարման վայրը , թողարկման և առաջնային կարգավորման աշխատանքները՝ Տիգրան Մեծի պող., 50 հասցեում:
Փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 28 օրացուցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Մրցութային հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 700 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ կամ 10 դոլարի չափով 16041112326000 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրացուցային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com: հասցեով:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի N 5Н 16.01.2013 թ հրամանով հաստատված «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության համար ապրանքների գնման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման մասին հատուկ կանոնների համաձայն:
Սույն մրցույթի կազմակերպողն իրավունք ունի մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխել և լրացնել մրցութային փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած պահին մինչև արդյունքների ամփոփումը դադարեցնել մրցույթի անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից ՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով:Հեռ.՝ 010 57-02-16.
Email:nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2018г.