Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՖԼ-98 էլեկտրամեկուսիչ տոգորիչ լաքի մատակարարման համար առաջարկների հարցում անցկացնելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 018/009

14.11.2018

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է առաջարկների հարցում 1200 կգ ՖԼ—98 էլեկտրամեկուսիչ տոգորիչ լաքի մատակարարման համար՝
Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մրցույթի պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է ընդունման-հանձման ակտի ստորագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ստորագրման պահից մինչև 31.12.2018 թ:
Փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 628 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ կամ 10 ԱՄՆ դոլարի չափով 16041112326000 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրացուցային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 7 օրացուցային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com հասցեով:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված առաջարկ, որի գործողության ժամկետը պետք է կազմի գների հարցման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի N 5Н 16.01.2013 թ հրամանով հաստատված «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության համար ապրանքների գնման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման մասին հատուկ կանոնների համաձայն:
Սույն հարցման կազմակերպողն իրավունք ունի մինչև հարցման ժամկետի ավարտը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխել և լրացնել փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած պահին մինչև արդյունքների ամփոփումը դադարեցնել հարցման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից ՝ առանց որևէ պարզաբանման և որևէ պատասխանատվություն չկրելով մասնակիցների առջև
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով:Հեռ.՝ 010 57-02-16.
Email:nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2018г.