Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏՈՒՄ-Տ 30/13/250 միացնող ջերմակծկող թևերի մատակարարման համար առաջարկների հարցում անցկացնելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ 018/011

15.11.2018

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է առաջարկների հարցում ՏՈՒՄ-Տ 30/13/250 միացնող ջերմակծկող թևերի մատակարարման համար:
Հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մրցույթի պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է ընդունման-հանձման ակտի ստորագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ստորագրման պահից մինչև 31.12.2018 թ:
Փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 628 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ կամ 10 ԱՄՆ դոլարի չափով 16041112326000 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրացուցային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 7 օրացուցային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com հասցեով:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված առաջարկ, որի գործողության ժամկետը պետք է կազմի գների հարցման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի N 5Н 16.01.2013 թ հրամանով հաստատված «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության համար ապրանքների գնման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման մասին հատուկ կանոնների համաձայն:
Սույն հարցման կազմակերպողն իրավունք ունի մինչև հարցման ժամկետի ավարտը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխել և լրացնել փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած պահին մինչև արդյունքների ամփոփումը դադարեցնել հարցման անցկացումը և
հրաժարվել բոլոր ստացած հայտերից ՝ առանց որևէ պարզաբանման և որևէ պատասխանատվություն չկրելով մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով:Հեռ.՝ 010 57-02-16.
Email:nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2018г.