Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բազալտե խճաքարի /ֆրակցիա 25-60 մմ/ մատակարարման համար բաց մրցույթ անցկացնելու մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԲՄ 019/001

24.12.2018

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է բաց մրցույթ բազալտե խճաքարի /ֆրակցիա 25-60 մմ, քանակությունը՝ 13 200 մ3/ մատակարարման համար:
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Պայմանագրի նախնական /առավելագույն/ գինը՝ 52 800 000 դրամ՝ առանց ԱԱՀ:
Մրցույթի պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է ընդունման-հանձման ակտի ստորագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ ստորագրման պահից մինչև 31.12.2019 թ:
Փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 28 օրացուցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա:
Գրանցման և հայտ ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Մրցութային հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝10 հազար հայկական դրամի չափով 16041102326200 հ/հ կամ 1250 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավորվում է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրացուցային օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Փաստաթղթերն ահհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Արցախի, 32, ՆՏԱՏ վարչական շենք, 9-րդ սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com հասցեով:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի N 5Н 16.01.2013 թ հրամանով հաստատված «ՀԿԵ» ՓԲԸ-ի գործունեության համար ապրանքների գնման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման մասին հատուկ կանոնների համաձայն:
Սույն մրցույթի կազմակերպողն իրավունք ունի մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխել և լրացնել մրցութային փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած պահին մինչև արդյունքների ամփոփումը
դադարեցնել մրցույթի անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից ՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով:Հեռ.՝ 010 57-02-16.
Email:nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2018г.