Արխիվ
Ծանուցում

Յուղերի և հովացման հեղուկւ մատակարարման պայմանագիր կնքելու իրավունք ստանալու համար բաց մրցույթ անցկացնելու մասին № ՀԿԵ-ԲՄ 019/014

14.02.2019

կ/կ

Գնման գործընթացի չափանիշներ

Գնման պայմաններ

1.

Գնման տարբերակ

Բաց մրցույթ 

2.

Գնման գործընթացի կազմակերպողի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար

Կազմակերպող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինություն (հետագայում՝ «ՀԿԵ» ՓԲԸ ՆՏԱՏ)
Գտվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32
Փոստային հասցե՝ 0005, ք.Երևան, Արցախի պող., 32
Էլեկտրոնային փոստ՝ nx.ukzhd@gmail.com.
Կոնտակտային հեռախոս՝ +374 (10) 57-02-16

3.

Գնման առարկան, մատակարարվող ապրանքի քանակը, կատարվող աշխատանքների, ծառայությունների ծավալը

Լոտ №1՝ յուղեր
Լոտ №2՝ հովացման հեղուկ

4.

Ապրանքի մատակարարման, կատարվող աշխատանքների, ծառայությունների վայրը և ժամկետները

Մատակարարման վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32, ՆՏԱՏ-ի պահեստ
Մատակարարման ժամկետը՝ նշված է փաստաթղթերում  

5.

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը (լոտի գինը) կամ ապրանքի միավորի, աշխատանքի, ծառայության  արժեքը  

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը  բերված է հաշվի առնելով բոլոր տեսակի հարկերը (այդ թվում առանց/ներառյալ ԱԱՀ) և փոխադրման ծախսերի ու կազմում է՝
Լոտ №1 – 8 512 590,70 (ութ միլիոն հինգ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր իննսուն դրամ յոթանասուն լումա) դրամ՝ ներառյալ ԱԱՀ (20%) և 7 093 825,58 (յոթ միլիոն իննսուներեք հազար ութ հարյուր քսանհինգ դրամ հիսունութ լումա) դրամ՝ առանց ԱԱՀ
Լոտ №2 – 1 331 000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար) դրամ՝ ներառյալ ԱԱՀ (20%) և 1 109 166,67 (մեկ միլիոն հարյուր ինը հազար հարյուր վաթսունվեց վեց դրամ վաթսունյոթ լումա)  դրամ՝ առանց ԱԱՀ  

6.

Հայտի ապահովման չափը, ներկայացման կարգն ու ժամկետները (ներառվում է պատվիրատուի/ «ՀԿԵ» ՓԲԸ ֆունկցիոնալ պատվիրատուի պահանջով)

Հայտի ապահովում նախատեսված չէ

7.

Գնման գործընթացի փաստաթղթերի տրամադրման վայրն ու կարգը, վճարման կարգն ու ժամկետները

Փաստաթղթերը տրամադրվում են սույն  հայտարարության տպագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում մրցութային փաստաթղթերի տրամադրման հայտի հիման վրա՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի պող., 32, ՆՏԱՍ վարչական շենք, սենյակ 9 հասցեով:
Մրցութային փաստաթղթերի ստացման վճարը կազմում է 5 հազար ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ՝ 16041102326200 հաշվեհամարին կամ 602 ռուսական ռուբլի՝ 16041122326800 հ/հ կամ 10 դոլար՝ 16041112326000 հ/հ:

8.

Հայտերի ներկայացման կարգը, ժամկետի սկիզբը, ավարտը և մասնակցության հայտերի ներկայացման ժամը, հայտերի ներկայացման և գնման գործընթացի արդյունքների ամփոփման վայրը

Հայտերի ներկայացման մեկնարկը՝ սույն ծանուցման ukzhd.am կայքում հրապարակման պահից՝ 2019 թվականի փետրվարի 14-ից՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի մարտի 15-ին՝ ժամը 9:00-ից մինչև 15:00:

9.

Մասնակիցների հայտերի և առաջարկների դիտարկման, գնման գործընթացի արդյունքների ամփոփման  վայրն ու ժամկետը

0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 50, «ՀԿԵ» ՓԲԸ վարչական շենքի ստուդիա, 2-րդ հարկ, 203 սենյակ:

10.

Գործընթացից հրաժարվելու իրավունքը 

Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել գնման գործընթացից ցանկացած պահին՝ մինչև հայտի դիտարկումը և մասնակցության իրավունքի տրամադրումը, որևէ պատասխանատվություն չկրելով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց առջև, որոնց նման գործողությունը կարող է վնաս պատճառել, ինչպես նաև փոփոխել գնման գործընթացի անցկացման վերաբերյալ ծանուցումը հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ: 

11.

Պայմանագրի կնքման ժամկետը

Գնման գործընթացի արդյունքներով կազմված մրցութային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության ստորագրման օրվանից հաջորդող 10 օրվանից ոչ շուտ և 20 օր ոչ ուշ

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2019г.