Արխիվ
Ծանուցում

Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի երթուղիներում գործող, բիոզուգարաններով հագեցած ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքների մաքրման աշխատանքներ կատարելու համար առա(արկների հարցում անցկացնելու մասին № ՀԿԵ-ԱՀ 019/009

10.04.2019

կ/կ

Գնման գործընթացի չափանիշներ

Գնման պայմաններ

1.

Գնման տարբերակ

Առաջարկների հարցում   

2.

Գնման գործընթացի կազմակերպողի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար

Կազմակերպող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինություն (հետագայում՝ «ՀԿԵ» ՓԲԸ ՆՏԱՏ)
Գտվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32
Փոստային հասցե՝ 0005, ք.Երևան, Արցախի պող., 32
Էլեկտրոնային փոստ՝ nx.ukzhd@gmail.com.
Կոնտակտային հեռախոս՝ +374 (10) 57-02-16

3.

Գնման առարկան, մատակարարվող ապրանքի քանակը, կատարվող աշխատանքների, ծառայությունների ծավալը

Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի երթուղիներում գործող, բիոզուգարաններով հագեցած ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքների մաքրման աշխատանքների կատարում

4.

Ապրանքի մատակարարման, կատարվող աշխատանքների, ծառայությունների վայրը և ժամկետները

Սպասարկման վայրը՝
- դեպո «Գյումրի»;
- դեպո Երևան;
- Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի երթուղու ընթացքում:
Աշխատանքների կատարման ժամկետը՝ պայմանագրի կնքման պահին մինչև 31.12.2019 թթ.  

5.

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը (լոտի գինը) կամ ապրանքի միավորի, աշխատանքի, ծառայության  արժեքը  

Սպասարկման մեկնարկային (առավելագույն) գինը՝
- էլեկտրագնացքի սալոնի մաքրումը մեկ չվերթի ընթացքում՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ
- էլեկտրագնացքի բիոզուգարանների մաքրում մեկ չվերթի ընթացքում՝ 36 000 (երեսուն վեց հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ
- էլեկտրագնացքի արտաքին մաքրում՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ

6.

Հայտի ապահովման չափը, ներկայացման կարգն ու ժամկետները (ներառվում է պատվիրատուի/ «ՀԿԵ» ՓԲԸ ֆունկցիոնալ պատվիրատուի պահանջով)

Հայտի ապահովում նախատեսված չէ

7.

Գնման գործընթացի փաստաթղթերի տրամադրման վայրն ու կարգը, վճարման կարգն ու ժամկետները

Փաստաթղթերը տրամադրվում են սույն  հայտարարության տպագրումից 7 օրացուցային օրվա ընթացքում մրցութային փաստաթղթերի տրամադրման հայտի հիման վրա՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի պող., 32, ՆՏԱՍ վարչական շենք, սենյակ 9 հասցեով:
Մրցութային փաստաթղթերի ստացման վճարը կազմում է 5 հազար ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ՝ 16041102326200 հաշվեհամարին կամ 673 ռուսական ռուբլի՝ 16041122326800 հ/հ կամ 10 դոլար՝ 16041112326000 հ/հ:

8.

Հայտերի ներկայացման կարգը, ժամկետի սկիզբը, ավարտը և մասնակցության հայտերի ներկայացման ժամը, հայտերի ներկայացման և գնման գործընթացի արդյունքների ամփոփման վայրը

Հայտերի ներկայացման մեկնարկը՝ սույն ծանուցման ukzhd.am կայքում հրապարակման պահից՝ 2019 թվականի ապրիլի 10-ի՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 9:00-ից մինչև 12:00:

9.

Մասնակիցների հայտերի և առաջարկների դիտարկման, գնման գործընթացի արդյունքների ամփոփման  վայրն ու ժամկետը

0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 50, «ՀԿԵ» ՓԲԸ վարչական շենքի ստուդիա, 2-րդ հարկ, 203 սենյակ

10.

Գործընթացից հրաժարվելու իրավունքը 

Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել գնման գործընթացից ցանկացած պահին՝ մինչև հայտի դիտարկումը և մասնակցության իրավունքի տրամադրումը, որևէ պատասխանատվություն չկրելով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց առջև, որոնց նման գործողությունը կարող է վնաս պատճառել, ինչպես նաև փոփոխել գնման գործընթացի անցկացման վերաբերյալ ծանուցումը հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ: 

11.

Պայմանագրի կնքման ժամկետը

Գնման գործընթացի արդյունքներով կազմված մրցութային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության ստորագրման օրվանից հաջորդող 10 օրվանից ոչ շուտ և 20 օր ոչ ուշ

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2019г.