Արխիվ
Ծանուցում

Բեռնատար ունիվերսալ կիսավագոնների մատակարարման պայմանագրի կնքման իրավունք ստանալու համար գնանշման հարցում անցկացնելու մասին № ՀԿԵ-ԳՀ 019/006

23.04.2019

կ/կ

Գնման գործընթացի չափանիշներ

Գնման պայմաններ

1.

Գնման տարբերակ

Գնանշման հարցում   

2.

Գնման գործընթացի կազմակերպողի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար

Կազմակերպող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինություն (հետագայում՝ «ՀԿԵ» ՓԲԸ ՆՏԱՏ)
Գտվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32
Փոստային հասցե՝ 0005, ք.Երևան, Արցախի պող., 32
Էլեկտրոնային փոստ՝ nx.ukzhd@gmail.com.
Կոնտակտային հեռախոս՝ +374 (10) 57-02-16

3.

Գնման առարկան, մատակարարվող ապրանքի քանակը, կատարվող աշխատանքների, ծառայությունների ծավալը

Բեռնատար ունիվերսալ կիսավագոններ՝ 40 միավոր

4.

Ապրանքի մատակարարման, կատարվող աշխատանքների, ծառայությունների վայրը և ժամկետները

Մատակարարման վայրը՝ արտադրող գործարանի կայարան - FCA
Մատակարարման ժամկետը՝ 2019 թվականի 3-4 եռամսյակ

5.

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը (լոտի գինը) կամ ապրանքի միավորի, աշխատանքի, ծառայության  արժեքը  

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը  բերված է հաշվի առնելով բոլոր հարկերը (այդ թվում ներառյալ/առանց ԱԱՀ), արտադրող գործարանի կայարան – FCA մատակարարման պայմանով ու կազմում է՝
828 140 000 (ութ հարյուր քսանութ միլիոն հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ կամ 1 704 000 (մեկ միլիոն յոթ հարյուր չորս հազար) ԱՄՆ դոլար՝ 486 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի համար փոխարժեքով

6.

Հայտի ապահովման չափը, ներկայացման կարգն ու ժամկետները (ներառվում է պատվիրատուի/ «ՀԿԵ» ՓԲԸ ֆունկցիոնալ պատվիրատուի պահանջով)

Հայտի ապահովում նախատեսված չէ

7.

Գնման գործընթացի փաստաթղթերի տրամադրման վայրն ու կարգը, վճարման կարգն ու ժամկետները

Փաստաթղթերը տրամադրվում են սույն  հայտարարության տպագրումից 20 օրացուցային օրվա ընթացքում մրցութային փաստաթղթերի տրամադրման հայտի հիման վրա՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի պող., 32, ՆՏԱՍ վարչական շենք, սենյակ 9 հասցեով:
Մրցութային փաստաթղթերի ստացման վճարը կազմում է 5 հազար ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ՝ 16041102326200 հաշվեհամարին կամ 673 ռուսական ռուբլի՝ 16041122326800 հ/հ կամ 10 դոլար՝ 16041112326000 հ/հ:

8.

Հայտերի ներկայացման կարգը, ժամկետի սկիզբը, ավարտը և մասնակցության հայտերի ներկայացման ժամը, հայտերի ներկայացման և գնման գործընթացի արդյունքների ամփոփման վայրը

Հայտերի ներկայացման մեկնարկը՝ սույն ծանուցման ukzhd.am կայքում հրապարակման պահից՝ 2019 թվականի ապրիլի 23-ի՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ից մինչև 12:00:

9.

Մասնակիցների հայտերի և առաջարկների դիտարկման, գնման գործընթացի արդյունքների ամփոփման  վայրն ու ժամկետը

0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 50, «ՀԿԵ» ՓԲԸ վարչական շենքի ստուդիա, 2-րդ հարկ, 203 սենյակ

10.

Գործընթացից հրաժարվելու իրավունքը 

Կազմակերպողն իրավունք ունի հրաժարվել գործընթացից ցանկացած պահին՝ մինչև առաջարկների դիտարկումը և մասնակցության իրավունքի տրամադրումը, որևէ պատասխանատվություն չկրելով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց առջև, որոնց նման գործողությունը կարող է վնաս պատճառել, ինչպես նաև փոփոխել հարցման գործընթացի անցկացման վերաբերյալ ծանուցումը հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ: 

11.

Պայմանագրի կնքման ժամկետը

Գնման գործընթացի արդյունքներով կազմված մրցութային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության ստորագրման օրվանից հաջորդող 10 օրվանից ոչ շուտ և 20 օր ոչ ուշ

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2019г.