Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բաց մրցույթի ժամկետի երկարացման մասին
մրցույթի ծածկագիրը՝ ՀԿԵ-ՕՈՒ-ՕԿ-011/001
16.04.11
Պատվիրատուն ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (այսուհետև՝ Պատվիրատու), որը գտնվում է 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է «ՀԿԵ» ՓԲԸ-ում ճնշման տակ աշխատող ամբարձիչ մեխանիզմերի և սարքերի փորձաքննության  2011 թ. պայմանագրի կնքման համար բաց մրցույթի ժամկետի երկարացման մասին:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը:
Վճարման ժամկետը և պայմանները՝ ըստ մրցույթի պայմանների վճարումը իրականացվում է ծառայությունների մատուցման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրում:
Մրցութային փաստաթղթերը կտրվեն ընկերության կայքէջում www.ukzhd.am և "Голос Армении" թերթում սույն հայտարարության տպագրումից հետո մինչև ապրիլի 28-ը ներառյալ, ųÙÁ  9.00 - 17.00 ÁÝÏ³Í Å³Ù³Ý³Ï³Ñ³ïí³ÍáõÙ 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50, երկրորդ հարկ, սենյակ 1  հասցեով:
Մրցութային առաջարկները ընդունվում են միչև ապրիլի 30-ի ժամը 11:00 ներառյալ:
Մրցույթին կարող են մասնակցել ծառայություններ մատուցման իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար 6 հազար դրամի չափով ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ, 160411023262 հաշվին: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին տրամադրել մրցույթի հրավերը գումարի ստացումից հետո երկու օրվա ընթացքում:
Որակավորման փուլում գրանցվելու համար մասնակիցները ներկայացնում են՝
  1. դիմում
  2. գրանցման լիազորագիր
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գրանցման փաստաթղթերը ներկայացվում են 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50, երկրորդ հարկ, սենյակ 1  հասցեով, հեռ: 010 51-18-63:
Մասնակիցների որակավորման տվյալների ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.