Արխիվ
Ծանուցում

Ավտոմեքենաների անվադողերի մատակարարման պայմանագիր կնքելու իրավունք ստանալու համար առաջարկների հարցում անցկացնելու մասին
№ ՀԿԵ-ԱՀ 019/019

29.07.2019

կ/կ

Գնման գործընթացի չափանիշներ

Գնման պայմաններ

1.

Գնման տարբերակ

Առաջարկների հարցում 

2.

Գնման գործընթացի կազմակերպողի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար

Կազմակերպող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինություն (հետագայում՝ «ՀԿԵ» ՓԲԸ ՆՏԱՏ)
Գտվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32
Փոստային հասցե՝ 0005, ք.Երևան, Արցախի պող., 32
Էլեկտրոնային փոստ՝ nx.ukzhd@gmail.com.
Կոնտակտային հեռախոս՝ +374 (10) 57-02-16

3.

Գնման առարկան, մատակարարվող ապրանքի քանակը, կատարվող աշխատանքների, ծառայությունների ծավալը

Ավտոմեքենաների անվադողերի մատակարարում
Լոտ №1՝ մարդատար
Լոտ №2՝ բեռնատար

4.

Ապրանքի մատակարարման, կատարվող աշխատանքների, ծառայությունների վայրը և ժամկետները

Մատակարարման վայրը՝ ք.Երևան, Արցախի պող., 32, «ՀԿԵ» ՓԲԸ կենտրոնական պահեստ
Մատակարարման ժամկետը՝ 2019 թվականի հուլիս-օգոստոս

5.

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը (լոտի գինը) կամ ապրանքի միավորի, աշխատանքի, ծառայության  արժեքը

Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը բերված է հաշվի առնելով բոլոր հարկերը (այդ թվում առանց / ներառյալ ԱԱՀ), փոխադրման ծախսերը և կազմում է՝  
Լոտ №1: 1 175 493 (մեկ միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր երեսունինը) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ և 1 410 592 (մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ
Լոտ №2: 4 824 028 (չորս միլիոն ութ հարյուր քսանչորս հազար քսանութ) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ և 5 788 834 (հինգ միլիոն յոթ հարյուր ութսունութ հազար ութ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ

6.

Հայտի ապահովման չափը, ներկայացման կարգն ու ժամկետները (ներառվում է պատվիրատուի/ «ՀԿԵ» ՓԲԸ ֆունկցիոնալ պատվիրատուի պահանջով)

Հայտի ապահովում նախատեսված չէ

7.

Գնման գործընթացի փաստաթղթերի տրամադրման վայրն ու կարգը, վճարման կարգն ու ժամկետները

Փաստաթղթերը տրամադրվում են սույն  հայտարարության տպագրումից 10 օրացուցային օրվա ընթացքում մրցութային փաստաթղթերի տրամադրման հայտի հիման վրա՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի պող., 32, ՆՏԱՍ վարչական շենք, սենյակ 9 հասցեով:

8.

Հայտերի ներկայացման կարգը, ժամկետի սկիզբը, ավարտը և մասնակցության հայտերի ներկայացման ժամը, հայտերի ներկայացման և գնման գործընթացի արդյունքների ամփոփման վայրը

Հայտերի ներկայացման մեկնարկը՝ սույն ծանուցման ukzhd.am կայքում հրապարակման պահից՝ 2019 թվականի հուլիսի 29-ի՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 9:00-ից մինչև 12:00:

9.

Մասնակիցների հայտերի և առաջարկների դիտարկման, գնման գործընթացի արդյունքների ամփոփման  վայրն ու ժամկետը

0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 50, «ՀԿԵ» ՓԲԸ վարչական շենքի ստուդիա, 2-րդ հարկ, 203 սենյակ

10.

Գործընթացից հրաժարվելու իրավունքը 

Կազմակերպողն իրավունք ունի հրաժարվել գնման գործընթացից ցանկացած պահին՝ մինչև հայտի դիտարկումը և մասնակցության իրավունքի տրամադրումը, որևէ պատասխանատվություն չկրելով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց առջև, որոնց նման գործողությունը կարող է վնաս պատճառել, ինչպես նաև փոփոխել գնման գործընթացի անցկացման վերաբերյալ ծանուցումը հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ: 

11.

Պայմանագրի կնքման ժամկետը

Գնման գործընթացի արդյունքներով կազմված մրցութային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության ստորագրման օրվանից հաջորդող 10 օրվանից ոչ շուտ և 20 օր ոչ ուշ

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2019г.