Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-011/011
18.06.11

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում կվարցի ավազի գնման համար:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել ծառայություններ մատուցման իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար կվարցի ավազի մատակարարմոն պայմանագիր:
Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա ս.թ. հունիսի 20-ից մինչև 24-ը՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ: Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. դիմում
  2. գրանցման և գնանշման հայտի ստացման լիազորագիր
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Գնման առարկա է հանդիսանում կվարցի ավազի ձեռք բերումը

Լոտ №           

Արտադրանքի անվանումը և չափանիշները        

Քանակը           

Մոտավոր գինը առանց ԱԱՀ /գինը և տեղափոխման ծախսերը/

1

կվարցի ավազ

350 տոննա

5 802 104  ՀՀ դրամ

Մատակարարման պայմանները և վայրը՝

  1. ոչ ռեզիդենտների համար՝ մատակարարման CPT պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ
  2. ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Արցախի փող.32:

Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 30 օր պայմանագրի կնքման պահից:

 

Գնանշման հարցման պայմանների համաձայն, կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև
30.09.2011 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում թարգմանությունը ռուսերեն պարտադիր է) լեզուներով:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 24-ի ժամը 18:00:
Փաստաթղթերը ներկայացվում են հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը կազմում է 20 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Պայմանագրում գինը նշվելու է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com.
 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.