Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
դիզելային վառելիքի և բենզինի գնման համար միջազգային գնանշման հարցման մասին
Ծածկագիրը՝ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-011/013
27.06.11

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, որը գտնվում է ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում դիզելային վառելիքի և բենզինի գնման համար:
Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար դիզելային վառելիքի և բենզինի մատակարարման պայմանագիր:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա ս.թ. հունիսի 27-ից մինչև 30-ը՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ:
Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. գրավոր դիմում,
  2. հայտի ստացման լիազորագիր,
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Գնման առարկա է հանդիսանում դիզելային վառելիքի և բենզինի գնումը


Լոտ №                      

Արտադրանքի անվանումը և չափանիշները        

Չափ.միավոր

Քանակը           

Մոտավոր գինը առանց ԱԱՀ /գինը և տեղափոխման ծախսերը/

1

Դիզելային վառելիք

կգ

713 843

 

237 947 704,76

2

Դիզելային վառելիք կտրոններով

լ

94 238

60 165 451,62

АИ – 91 մակնիշի բենզին կտրոններով

լ

83 326

АИ – 95 մակնիշի բենզին կտրոններով

լ

26 305

Մատակարարման պայմանները և վայրը Լոտ № 1 համար՝
- Երևան, Արցախի թող., 32
- Գյումրի, «ՀԿԵ» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածք
Մատակարարման պայմանները և վայրը Լոտ № 2 համար՝
Կտրոններով լիցքավորման համար մասնակիցը պետք է ունենա կայաններ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 10 օր պայմանագրի կնքման պահից:
Գնանշման հարցման պայմանների համաձայն, կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 31.12.2011 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում թարգմանությունը ռուսերեն պարտադիր է) լեզուներով:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 30-ի ժամը 18:00:
Փաստաթղթերը ներկայացվում են հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ ուղարկել nx.ukzhd@gmail.com:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը կազմում է ոչ պակաս քան 20 օր գնանշման առաջարկների քննարկման օրից /օրինակը ներկայացված է մրցութային փաթեթում/, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Պայմանագրում գինը նշվելու է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի, ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com.

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.