Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
էլեկտրաքարշական միացուցիչների և հակազդիչ կամարների /դրոսել/ գնման համար միջազգային գնանշման հարցման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-011/014

02.07.11

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, որը գտնվում է ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում էլեկտրաքարշական միացուցիչների և հակազդիչ կամարների /դրոսել/ գնման համար:
Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար էլեկտրաքարշական միացուցիչների և հակազդիչ կամարների /դրոսել/ գնման համար մատակարարման պայմանագիր /պայմանագիր/:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող
բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա ս.թ. հուլիսի 6-ից մինչև 11-ը՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ:
Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. գրավոր դիմում,
  2. հայտի ստացման լիազորագիր,
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Գնման առարկա է հանդիսանում էլեկտրաքարշական միացուցիչների և հակազդիչ կամարների /դրոսել/ գնումը  

 

Լոտ №

Արտադրանքի անվանումը և չափանիշները        

Չափ.
միավոր

Քանակը                

Մոտավոր գինը առանց ԱԱՀ /գինը և տեղափոխման ծախսերը/

1

Էլեկտրաքարշական միացուցիչ

հատ

150

20 906 200

2

Ճանապարհային արկղերի կամար

հատ

250

3

Ճանապարհային արկղերի կամար

հատ

250

4

Հակազդիչ կամար

հատ

250

5

Հակազդիչ կամար

հատ

250

6

Ռելսային ծայրակից եռակցված միացուցիչ

հատ

1100

Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ մատակարարման FCA պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Արցախի փող.32:
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:

Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 31.12.2011 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում թարգմանությունը ռուսերեն պարտադիր է) լեզուներով:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 11-ի ժամը 18:00:
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ ուղարկել nx.ukzhd@gmail.com:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը կազմում է ոչ պակաս քան 20 օր գնանշման առաջարկների քննարկման օրից /օրինակը ներկայացված է մրցութային փաթեթում/, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի, ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com.

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.