Արխիվ
Հայտարարություն
Կոնտակտային ցանցի վերանորոգման համար նյութերի և սարքավորումների ձեռք բերման համար միջազգային գնանշման հարցման մասին
Ծածկագիրը՝ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-011/016
22.07.11

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում նյութերի և սարքավորումների ձեռք բերման համար հետևյալ վեց լոտերով ՝

  • Լոտ №1 – նյութերի և սարքավորումների առաքում Այրում-Կոբեր կոնտակտային ցանցի հատվածի հիմնական վերանորոգման համար
  • Լոտ №2 - նյութերի և սարքավորումների առաքում Մասիս-Էջմիածին, Մասիս-Արտաշատ, Մասիս-Նորագավիթ կոնտակտային ցանցի հատվածի հիմնական վերանորոգման համար
  • Լոտ №3 – նյութերի և սարքավորումների առաքում ՎԼ-10կՎ Գյումրի-Բայանդուր հիմնական վերանորոգման համար
  • Լոտ №4 – նյութերի և սարքավորումների առաքում ՎԼ-10կՎ Ջաջուր-Մայիսյան հիմնական վերանորոգման համար
  • Լոտ №5 – նյութերի և սարքավորումների առաքում 35կՎ Եղվարդի քարշային ենթակայանի վերականգնման համար
  • Լոտ №6 – նյութերի և սարքավորումների առաքում ԷԿ ռեզերվային էներգամատակարարման հիմնական վերանորոգման համար

Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նյութերի և սարքավորումների մատակարարման պայմանագիր:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա սույն հայտարարության տպագրումից 6 (վեց) աշխատանքային օրվա ընթացքում ՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ:
Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. գրավոր դիմում,
  2. հայտի ստացման լիազորագիր,
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

            Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ մատակարարման FCA պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Արցախի փող. 32:
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 30.11.2011 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում թարգմանությունը ռուսերեն պարտադիր է) լեզուներով:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ ոչ ուշ քան 7 (յոթ) օրացույցային օր սույն հայտարարության տպագրումից հետո: Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև վերջին օրվա ժամը 18:00:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ ուղարկել nx.ukzhd@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 20 օրից ոչ պակաս /օրինակը ներկայացված է մրցութային փաթեթում/, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի, ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com.

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.