Արխիվ
Հայտարարություն
Դիզելային վառելիքի և բենզինի ձեռք բերման համար միջազգային գնանշման հարցման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/001
01.12.11

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման  հարցում դիզելային վառելիքի և բենզինի ձեռք բերման համար:


Լոտ

Արտադրանքի անվանումն ու չափանիշները

Քանակը

Մոտավոր գին՝ առանց ԱԱՀ /գինը և փոխադրման ծախսերը/

1

 

 

 

Դիզելային վառելիք

552 000,0 կգ

260 600 000 ՀՀ դրամ

Դիզելային վառելիք՝ տալոններով  

84 000,0 լ

ԱԻ – 91 բենզինը՝ կտրոններով

84 000,0 լ

ԱԻ – 95 բենզինը՝ տալոններով  

24 000,0 լ

Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար դիզելային վառելիքի և բենզինի մատակարարման պայմանագիր:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ: Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա սույն հայտարարության տպագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. գրավոր դիմում,
  2. հայտի ստացման լիազորագիր,
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Մատակարարման պայմանները և վայրը՝
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Արցախի փող. 32, վառելիքի կենտրոնական պահեստ; քաղաք Գյումրի, երկաթուղային կայարանի տարածք և Սանահին կայարանի տարածք հասցեներով:
- ոչ ռեզիդենտների համար՝ CPT մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) «ՀԿԵ» ՓԲԸ Այրում կայարան:
Մատակարարման ժամկետը՝ 01.01.2012 մինչեվ 01.07.2012 թթ:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 01.07.2012 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ ոչ ուշ քան 11 օրացույցային օր սույն հայտարարության տպագրումից հետո: Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև վերջին օրվա ժամը 18:00:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ ուղարկել nx.ukzhd@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 20 օրից ոչ պակաս /օրինակը ներկայացված է մրցութային փաթեթում/, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտով Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com.

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.