Արխիվ
Հայտարարություն
գնանշման հարցման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԾՄ-ԳՀ-012/001
02.02.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, Հակաստանի Հանրապետություն, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման  հարցում: Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ռուսաստանի և Բելառուսի արտադրության ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման պայմանագիր:
Գնանշման հարցման առարկա է հանդիսանում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը հետևյալ լոտերով՝
ԼՈՏ 1՝ Ռուսաստանի և Բելառուսի արտադրության մարդատար և մարդատար-բեռնատար ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը;
ԼՈՏ 2՝ Ռուսաստանի և Բելառուսի արտադրության բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 31.12.2012:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:          
Գնանշման հարցման պայմանների համաձայն, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Գնանշման հայտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժամը 9:00 – 17:00 ընկած ժամանակահատվածում, ընկերության կայքէջում www.ukzhd.am և «Голос Армении» թերթում սույն հայտարարության տպագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա սույն հայտարարության տպագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում միչև վերջին օրվա ժամը 12:00:
Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. դիմում
  2. գրանցման լիազորագիր
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Գրանցման փաստաթղթերը և  գնանշման առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ՝ 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 2 հարկ, 1 սենյակ հասցեով: Հեռ. 010 51-18-63.
Մասնակիցների որակավորման տվյալների ստուգելու համար, նրանք նախնական հայտում Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.