Արխիվ
Հայտարարություն
Գնանշման հարցման անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/02
22.02.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում 2012 թվականին Ջաջուռի թունելում էլեկտրամանտաժային աշխատանքների կատարման նպատակով  էլեկտիֆիկացման և էներգամատակարարման սարքավորումների մատակարարման պայմանագրի կնքման համար: Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել էլեկտրատեխնիկական սարքավորումների մատակարարման պայմանագիր:
Մատակարարման ժամկետները՝ 2012 թվականի մարտ:
Պայմանագրի նախնական (առավելագույն) գինը կազմում է 15 104 761,60 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը, այդ թվում ԱԱՀ և սարքավորումների մատակարարման հետ կապված բոլոր ծախսերը:
Գնանշման հարցման պայմանների համաձայն, կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:          
Գնանշման հայտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժամը 9:00 – 18:00 ընկած ժամանակահատվածում, ընկերության կայքէջում www.ukzhd.am և «Голос Армении» թերթում սույն հայտարարության տպագրումից 4 աշխատանքային օրվա ընթացքում: Գրանցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ՝ 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ հասցեով: Հեռ.՝ 010 57-02-16, էլ. Փոստ՝ nx.ukzhd@gmail.com:  
Գրանցման և գնանշման հայտի ստացման համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. դիմում
  2. գրանցման լիազորագիր
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Գնանշման հայտերը քննարկվում են մասնագետների խմբի և կազմակերպչի ներկայացուցչի հետ համատեղ՝ ոչ ուշ քան 14 աշխատանքային օր հայտի ստանալուց հետո: Պատվիրատուի ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը կարող են մերժվել:  
Գնանշման հաղթող է ճանաչվում ամենացածր գինը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ամենաշահավետ պայմանները ներկայացրած մասնակիցը:
Գնանշման հարցումը կարող է դադարեցվել Պատվիրատուի կողմից ցանկացած պահին առանց պատճառների պարզաբանման: Պատվիրատուն և կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չեն կրում նման որոշման հետևանքով մասնակիցներին պատճառած վնասների համար:

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.