Արխիվ

Հայտարարություն
Հաշվիչ և սերվերային տեխնիկայի ձեռք բերման համար միջազգային գնանշման հարցման մասին
Ծածկագիրը ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/03


27.02.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում հետևյալ լոտերով հաշվիչ և սերվերային տեխնիկայի ձեռք բերման համար՝

  • ԼՈՏ - 1 հաշվիչ տեխնիկայի մատակարարում
  • ԼՈՏ – 2 սերվերային ըեխնիկայի մատակարարում:

Գնանշման հարցմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված տեխնիկայի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման փաստաթղթերը կարելի է ստանալ հայտի հիման վրա Ընկերության կայքէջում www.ukzhd.am և «Голос Армении» թերթում սույն հայտարարության տպագրումից 6 (վեց) աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղարի մոտ:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝

  • գրավոր դիմում,
  • հայտի ստացման լիազորագիր,
  • ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  • կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Տիգրան Մեծի 50 հասցեով:
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից մինչև 30.12.2012 թ:
Գնանշման առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլի  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա սույն հայտարարության տպագրումից 7 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ՝ 0005, ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով՝«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղարին կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 20 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտով Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:  

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.