Արխիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով միջազգային բաց մրցույթի անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՄԲՄ-012/01


29.02.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է ավտոտրանսպորտային միջոցների գնման նպատակով միջազգային բաց մրցույթր անցկացման մասին: Բաց մրցույթի առարկան է հանդիսանում հետևյալ ավտոմեքենաների ձեռք բերումը՝

  • 390995 մակնիշի УАЗ կամ դրան համարժեք ավտոմեքենա՝ 2 միավոր,
  • 390945 մակնիշի УАЗ կամ դրան համարժեք ավտոմեքենան՝ 2 միավոր:

Մրցույթին հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված տեխնիկայի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Մատակարարման ժամկետը՝ 2012 թվականի մայիս:
Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ DAT մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Տիգրան Մեծի 50 հասցեով:
Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը կազմում է 29 328 000 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը, այդ թվում ԱԱՀ և մատակարարման բոլոր ծախսերը:
Բաց մրցույթի պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Մրցույթում կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:    
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլի  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝

  • գրավոր դիմում,
  • հայտի ստացման լիազորագիր,
  • ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  • կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Մրցույթում մասնակցելու համար հայտերն ընդունվում են հայտարարության տպագրումից հետո 28 աշխատանքային օրվա ընթացքում հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 201 սենյակ (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00): Էլ.փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16:
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա սույն հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի և կազմակերպչի ներկայացուցչի հետ համատեղ՝ ոչ ուշ քան 14 աշխատանքային օր հայտի ստանալուց հետո: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի մոտակա նիստին: Պատվիրատուի ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը կարող են մերժվել:  
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենացածր գինը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ամենաշահավետ պայմանները ներկայացրած մասնակիցը:
Մրցույթը կարող է դադարեցվել Պատվիրատուի կողմից ցանկացած պահին առանց պատճառների պարզաբանման: Պատվիրատուն և կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չեն կրում նման որոշման հետևանքով մասնակիցներին պատճառած վնասների համար:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.