Արխիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոնտակտային ցանցի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի մատակարարման միջազգային բաց մրցույթի անցկացման պայմանների փոփոխության մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՄԲՄ-012/02


05.03.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է կոնտակտային ցանցի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով միջազգային բաց մրցույթի անցկացման պայմանների անցկացման մասին: Բաց մրցույթի առարկան է հանդիսանում հետևյալ նյութերի գնումը՝

Լոտ 1

Ապրանգի անվանումը

Հաշվ.միավոր

Քանակ

1

Օղակաձև լարի օղակ 300 մմ

шт

6000

2

Կլոր պողպատ Ø12 մմ ցինկապատ

кг

30000

3

Պողպատե ժապավեն չժանգ

м

4000

4

Ճոպան D=11մմ (Տրոս С-70 ցինկապատ)

м

3000

5

Կոնտակտային լար МФ-100

м

1600

6

Պղնձե լար М-95

кг

250

7

ПБСМ-95 լար

кг

100

8

Լարման սահմանափակող սարք ОПНК-П1-3,3УХЛ1

шт

20

9

Հողանցման դրոշակ

шт

500

10

Սեղմիչ L=1290мм ЛЭЗ.40.0109"К" (ЛКС-012)

шт

700

Լոտ 2


Անվանումը

Չափ.միավոր

Քանակ

1

Երկաթ անկյունային 50х50 մմ

Կգ

700

2

Երկաթ շերտային 50х2 մմ

Կգ

2 000

3

Кабель ստուգողական КВВГ 14*2,5

Կմ

1,7

4

Привод  моторный ПДЖ 01-1

Հատ

3

5

Լար 185 3 կՎ

Մ

280

6

Բիմետալիկ մետաղալար 4 մմ БМ-4

Կգ

4 000

7

Կառավարման վահանակ СУ-2  3,3 կՎ

Հատ

1

8

Կառավարման վահանակ ЛЭЗ.01.0025  35 կՎ

Հատ

2

9

Հոսանքի տրանսֆորմատոր ТФНД-35 կՎ  200/5

Հատ

6

10

Լարման տրանսֆորմատոր ЗНОМ-35

Հատ

9

11

Յուղային տրանսֆորմատոր ТМ-35/0,4 кВ  250кВА

Հատ

2



Մրցույթին հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված նյութերի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Մատակարարման ժամկետը՝ 2012 թվականի մայիս:
Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ DAT մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան:
Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը կազմում է 134 897 670 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ, ներառյալ մնացած այլ հարկերը և մատակարարման բոլոր ծախսերը:
Բաց մրցույթի պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:    
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլի  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝

  1. գրավոր դիմում,
  2. հայտի ստացման լիազորագիր,
  3. ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
  4. կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):

Մրցույթում մասնակցելու համար հայտերն ընդունվում են հայտարարության տպագրումից հետո 28 աշխատանքային օրվա ընթացքում հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00): Էլ.փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16:
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա սույն հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի և կազմակերպչի ներկայացուցչի հետ համատեղ՝ ոչ ուշ քան 14 աշխատանքային օր հայտի ստանալուց հետո: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի մոտակա նիստին: Պատվիրատուի ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը կարող են մերժվել:  
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենացածր գինը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ամենաշահավետ պայմանները ներկայացրած մասնակիցը:
Մրցույթը կարող է դադարեցվել Պատվիրատուի կողմից ցանկացած պահին առանց պատճառների պարզաբանման: Պատվիրատուն և կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չեն կրում նման որոշման հետևանքով մասնակիցներին պատճառած վնասների համար:

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.