Արխիվ
Հայտարարություն05.03.2012
Գծի մակերեսային կառույցի նյութերի ձեռքբերմանհամարմիջազգայինգնանշմանհարցմանմասին
ԾածկագիրըՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/06
05.03.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում գծի մակերեսային կառույցի նյութերի ձեռքբերման համար հետևյալ անվանումներով՝
- հակաառևանգնման զսպանակներ П50 – 240 տն,
- միակցման հեղույս պտուռակամերով Р50 М24х150 – 20 տն:
Մրցույթին հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված նյութերի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:
Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի,32, «ՀԿԵ» ՓԲԸ-ի կենտրոնական պահեստի տարածք հասցեով:
Պայմանագրի մեկնարկային (առավելագույն) գինը կազմում է 138 258 120 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը, այդ թվում ԱԱՀ և մատակարարման բոլոր ծախսերը:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 30.12.2012 թ:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 14 օրացույցային օրվա ընթացքում համապատասխան հայտի հիման վրա հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղար:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: 
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գնանշման առաջարկները ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 15 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 20 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտով Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:  

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.