Արխիվ
Հայտարարություն
էլեկտրոդներիբերմանհամարմիջազգայինգնանշմանհարցմանմասին
ԾածկագիրըՀԿԵ-ՄԲՄ-012/05

30.03.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է հաշվիչ տեխնիկայի մատակարարման համար միջազգային բաց մրցույթ անցկացնելու մասին:
Մրցույթին հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված տեխնիկայի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ DAT մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, ինչպես նաև մատակարարման հետ կապված բոլոր ծախսերն ու հարկերը:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցույթում մասնակցելու համար հայտերն ընդունվում են հայտարարության տպագրումից հետո 28 օրացույցային օրվա ընթացքում հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00): Էլ.փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16:
Մրցութային առաջարկները ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի և կազմակերպչի ներկայացուցչի հետ համատեղ՝ ոչ ուշ քան 14 աշխատանքային օր հայտի ստանալուց հետո: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի մոտակա նիստին: Պատվիրատուի ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը կարող են մերժվել: 
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենացածր գինը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ամենաշահավետ պայմանները ներկայացրած մասնակիցը:
Մրցույթը կարող է դադարեցվել Պատվիրատուի կողմից ցանկացած պահին առանց պատճառների պարզաբանման: Պատվիրատուն և կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չեն կրում նման որոշման հետևանքով մասնակիցներին պատճառած վնասների համար:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.