Արխիվ
Հայտարարություն Վագոնային պահեստամասերի մատակարարողների ընտրության համար միջազգային հարցման անցկացնելու մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՈԸ-012/01

02.04.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է վագոնային պահեստամասերի մատակարարողների ընտրության համար միջազգային հարցում անցկացնելու մասին: Որակավորման ընտության արդյունքներով կանցկացվի գնանշման հարցումներ՝ «ՀԿԵ» ՓԲԸ կարիքների համար վագոնային պահեստամասերի մատակարարման պայմանագիր:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 30.12.2012 թ:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մասնակիցներին ներկայացվող պահանջները՝
- մասնակիցը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության տարածքում գրանցված իրավաբանական անձ;
- չունենալ ժամկետանց վարկային պարտքեր;
- բոլոր մակարդակների բյուջեներում կամ արտաբյուջետային հիմնադրամներում վճարների գծով ժամկետանց պարտքեր;
- հանդիսանալ վագոնային պահեստամասերի արտադրող կամ ունենալ նման պահեստամասերի մատակարարման հնարավորությունը հաստատող փաստաթուղթ;
- չգտնվել սնանկության փուլում;
- մատակարարվող արտադրանքի համար ունենալ համապատասխան հավաստագրեր;
- ունենալ մատակարարման առնվազն մեկ տարվա փորձ:
Որակավորման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 51 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հայտի հիման վրա հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղար:

Գրանցման և հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: 
Գնանշման առաջարկները ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 16 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված որակավորման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Որակավորման ընտրության կազմակերպողն մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին իրավունք ունի փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:  

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.