Արխիվ
Հայտարարություն Արգելակող հենակների (тормозной башмак) ձեռքբերման համար միջազգային հարցման անցկացման մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-012/011

02.04.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է արգելակող հենակների ձեռքբերման համար միջազգային գնանշման անցկացման մասին: Գնանշման առարկա է հանդիսանում արգելակման հենակների 330 միավորի ձեռքբերումը:
Գնանշմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված հենակների մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝  ոչ ուշ քան 45 օր պայմանագրի կնքման պահից:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Արցախի 32 հասցեով:
Պայմանագրի գործողության ժամկերը՝ ուժի մեջ մտնելու օրից մինչև 31.12.2012 թ.:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:

Գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գնանշման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար: Հեռ.  010 57-02-16, էլ.հասցե՝ nx.ukzhd@gmail.com:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 11 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտով Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Մրցույթի կազմակերպողը մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին իրավունք ունի փոփոխել և լրացնել մրցութային փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:  

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.