Արխիվ
Հայտարարություն 
Վագոնային համակարգի սարքավորումների մատակարարման համար միջազգային բաց մրցույթի մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՄԲՄ-012-06
10.04.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է վագոնային համակարգի սարքավորումների մատակարարման համար միջազգային բաց մրցույթ անցկացնելու մասին:
Մրցույթին հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված սարքավորումների մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Բաց մրցույթի առարկան է հանդիսանում հետևյալ սարքավորումների ձեռքբերումը (անվանումները տրված են ռուսերեն)՝

ԼՈՏ 1

Անվանումը

Մակնիշ, գծագիր

Չափ.միավոր

Քանակը

1

Машина для выпрессовки и мойки корпусов букс грузовых и пассажирских колесных пар

ВМКБ (у)-57

հատ

1

2

Машина мойки и сушки роликовых подшипников

МСП-01

հատ

1

3

Установка для демонтажа и монтажа внутренних и лабиринтных колец на шейку оси

ПКБ ЦВ 1382

հատ

1

4

Автомат зачистки торцов роликов

АЗТ-5

հատ

1

5

Автомат зачистки цилиндрических поверхностей роликов

АЗЦ-3

հատ

1

ԼՈՏ 2

Անվանումը

Մակնիշ, գծագիր

Չափ.միավոր

Քանակը

1

Прибор контроля полимиадных сепараторов

КС-221.А

հատ

1

2

Дефектоскоп вихретоковый автоматизированный для контроля цилиндрических роликов 32Х52 с комплектом стандартных образцов предприятия

ВД-211.51М

հատ

1

3

Прибор контроля магнитных порошков и суспензий

МОН

հատ

1

4

Дефектоскоп вихретоковый

ВД-213.1

հատ

1

5

Дефектоскоп ультразвуковой

УД-4-76

հատ

1

6

Дефектоскоп магнитопорошковый

МД-12ПШ

հատ

1

7

Устройство для проверки натяга запрессовки внутренних колец

ПС-219.1

հատ

1

Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝  2012 թվականի հունիս:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնման կայարանի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ Երևան, Տիգրան Մեծի 50 հասցեով:
Պայմանագրի սկզբնական (առավելագույն) գինը կազմում է 29 328 000 դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը և մատակարարման ծախսերը:
Մրցույթի պայմանների համաձայն՝ կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցույթում մասնակցելու համար հայտերն ընդունվում են հայտարարության տպագրումից հետո 28 օրացույցային օրվա ընթացքում հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00): Էլ.փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16:
Մրցութային առաջարկները ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00:
Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի և կազմակերպչի ներկայացուցչի հետ համատեղ՝ ոչ ուշ քան 14 աշխատանքային օր հայտի ստանալուց հետո: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի մոտակա նիստին: Պատվիրատուի ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը կարող են մերժվել: 
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենացածր գինը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ամենաշահավետ պայմանները ներկայացրած մասնակիցը:
Մրցույթը կարող է դադարեցվել Պատվիրատուի կողմից ցանկացած պահին առանց պատճառների պարզաբանման: Պատվիրատուն և կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չեն կրում նման որոշման հետևանքով մասնակիցներին պատճառած վնասների համար:
Սույն հայտարարությունը և մրցութային փաստաթղթերը կարող են փոփոխվել և լրացվել, ինչի մասին հայտարարվելու է www.ukzhd.am կայքում և «Голос Армении» թերթում:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.