Արխիվ
  Հայտարարություն
փայտե երկաթուղային կոճղերի ձեռքբերման համար միջազգային գնանշման հարցման անցկացման մասին
Ծածկագիրը ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/013
11.05.12
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում մետաղալարով կամ շվեդական մեխերով ամրացված փայտե երկաթուղային կոճղերի ձեռքբերման համար հետևյալ քանակությամբ՝
  • Տեսակ 1 – 10 000 հատ
  • Տեսակ 2 – 5 000 հատ

Գնանշմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված արտադրանքի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի, 32 հասցեով:
Մատակարարման ժամկետը՝  2012 թվականի II և III եռամսյակ:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Գնանշման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 14 աշխատանգային օրվա ընթացքում համապատասխան հայտի հիման վրա հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղար:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: 
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի: Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Մասնակիցների որակավորման տվյալները ստուգելու համար, նրանք նախնական հայտով Պատվիրատուին են ներկայացնում մրցութային հրավերով նախատեսված որակավորման փաստաթղթերը: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:


 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.