Արխիվ
Հայտարարություն
Հատուկ հագուստի մատակարարման համար՝ նախնական որակավորման ընտրական փուլով գնանշման հարցման անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԳՀ-012/02
02.06.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում հատուկ հագուստի մատակարարման համար՝ նախնական որակավորման ընտրական փուլով գնանշման հարցման անցկացման մասին: Մրցույթն անցնելու է երկու փուլով՝
Առաջին փուլ՝ ներկայացվող որակավորման պահանջների համաձայն և հատուկ հագուստի օրինակներով մատակարարող կազմակերպության ընտրությունը;
Երկրորդ փուլ՝ գնային առաջարկների քննարկում:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշմանը հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀԿԵ» ՓԲԸ-ի կարիքների համար նշված արտադրանքի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ:
Մասնակիցներին ներկայացվող պահանջները՝
- չունենալ ժամկետանց կրեդիտորական պարտքեր;
- բոլոր մակարդակների բյուջեներում կամ արտաբյուջետային հիմնադրամներում չունենալ վճարների գծով ժամկետանց պարտքեր;
- հանդիսանալ հատուկ հագուստի արտադրող;
- չգտնվել սնանկության փուլում;
- մատակարարվող արտադրանքի համար ունենալ համապատասխան հավաստագրեր;
- ունենալ նշված արտադրանքի մատակարարման առնվազն մեկ տարվա փորձ:
Գնանշման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 10 աշխատանգային օրվա ընթացքում համապատասխան հայտի հիման վրա հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղար:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: 
Որակավորման փուլի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 11 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.