Արխիվ
Հայտարարություն ճոպանների ձեռք բերման համար գնանշման հարցման անցկացման մասին Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012/017
14.06.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում ճոպանների մատակակարի ընտրության համար:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝  30 օր պայմանագրի կնքումից հետո:
Մակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա (Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի և փոխադրման հաշվարկի ներկայացմամբ,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի, 32 հասցեով:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումը իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ:
Գնանշման փաստաթղթերը տրվում են սույն հայտարարության տպագրումից 10 աշխատանգային օրվա ընթացքում համապատասխան հայտի հիման վրա հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  մրցութային հանձնաժողովի քարտուղար:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մրցութային առաջարկները ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով: 
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով  16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 11 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.հասցեով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս, լոտի արժեքի և գնանշման առաջարկի գործողության ժամկետի պարտադիր նշումով:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Մինչև պայմանագրի կնքելը, ինչպես նաև պայմանագրի կատարման պահին Պատվիրատուն իրավունք ունի մինչև 50%-ի չափով փոփոխել պայմանագրով նախատեսված արտադրանքի, կատարվաղ աշխատանքի և մատուցվող ծառայութնունների ծավալները՝ պայմանագրի այլ էական պայմանների պահպանման պարագայում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.