Արխիվ

Հայտարարություն
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար վագոնների վարձակալության հանձնման համար միջազգային բաց մրցույթի մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՎՎ-ԲՄ-001

17.07.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեով, հայտարարում է բեռնատար վագոնների վարձակալության հանձնման համար միջազգային բաց մրցույթ: Վարձակալության ժամկետը՝ 1 տարի՝ վարձակալող անձի կողմից պլանային վերանորոգման անցկացման պայմանով:
Մրցույթն անցկացվում է հետևյալ լոտերով՝
Լոտ №1. 8-օսանոց ցիստերներ՝ 17 հատ;
Լոտ №2. Փակ վագոններ՝ 20 հատ;
Լոտ №3. Խոպեր-ցեմենտակրներ՝ 30 հատ:
Մրցույթի ժամկետը՝ մինչև 16.08.2012 թ. ներառյալ:
Միջազգային բաց մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Միցույթին մասնակցելու և մրցութային փաստաթղթեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումար ստանալուց հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման և գնանշման հայտի ստանալու համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
-համապատասխան վճարի փոխանցման անդորրագիր,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Պատվիրատուն իրավունք ունի՝
- հրաժարվել բաց մրցույթի անցկացումից ցանկացած պահին մինչև արդյունքների ամփոփումը,
- մերժել պարտադիր և/կամ որակավորման պահանջներին չհամապատասխանող ցանկացած հայտը,
- թույլ չտալ մասնակցել մրցույթին այն անձանց, որոնք 1 տարվա ընթացքում խուսափել են պայմանագրի ստորագրելուց:.
Փաստաթղթերն ընդունվում են www.ukzhd.am կայքում և «Գոլոս Արմենիի» թերթում սույն հայտարարության տպագրումից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 0005, Հայատանի Հանրապետություն, Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեով, (1-ին հարկ): Հեռախոս՝ (+374 77) 80-66-01(մրցութային հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար):

 

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.