Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սանահինի մեխանիզացված ուղեմասի հագեցման համար տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման միջազգային բաց մրցույթի մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՄԲՄ-012/09
17.08.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային բաց մրցույթ Սանահինի մեխանիզացված ուղեմասի հագեցման համար տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման համար: Մրցույթն անցնելու է հետևյալ լոտերով՝

  • Լոտ 1՝ Հիդրոցիլինդրների փորձարկումների ստենդեր
  • Լոտ 2՝ Յուղի զտման սարքավորումներ:

Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝ պայմանագրի կնքման 90 օրվա ընթացքում:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա
(Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի նշումով,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի, 32 հասցեով:
Մրցութային հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումարի ստացումից և մասնակցի գրանցումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մասնակցության հայտերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 28 օրացույցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ հասցեով (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00):
Մրցութային առաջարկներն ընդունվում են հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00: Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի կողմից: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի նիստին:
Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենացածր գին և «ՀԿԵ» ՓԲԸ համար ամենահարմար պայմաններ առաջարկած մասնակիցը:
Պատվիրատուն իրավունք ունի՝
- հրաժարվել գնանշման անցկացումից ՝ ոչ մի պարտավորություն չկրելով ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց առաջ հնարավոր վնասերի համար,
- թույլ չտալ մրցույթին մասնակցել այն անձանց, որոնք 1 տարվա ընթացքում խուսափել են պայմանագրի ստորագրումից,
- մերժել ցանկացած հայտ կամ առաջարկ, եթե նրանք չեն համապատասխանում պարտադիր և/կամ որակավորման պահանջներին:
Բոլոր լրացուցիչ հարցերով դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Նյութատեխնիկական ապահովման տնօրինություն հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 կաբինետ, էլ. փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16, (+374 99) 401-57:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.