Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռետինե միջադիրների մատակարարման համար միջազգային գնանշման հարցման անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012-023
24.08.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում ռետինե միջադիրների մատակարարման համար: Հարցման առարկա է հանդիսանում 47 000 միավոր ЦП 362 (Д 65) միջադիրների մատակարարումը:  
Մատակարարման ժամկետը՝ պայմանագրի կնքումից 30 օրվա ընթացքում:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝  FCA մատակարարման պայմանների հիման վրա
(Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի նշումով և տեղափոխման ծախսերի պարտադիր հաշվարկով,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի, 32 հասցեով:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից և մասնակցի գրանցումից հետո երկու օրվա ընթացքում:
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գնանշմանը մասնակցելու համարանհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրումից 3 օրացույցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա:
Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:  Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 4 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.փոստով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.