Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Յուղման նյութերի մատակարարման համար միջազգային բաց մրցույթի անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ՄԲՄ-012/010
24.08.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային բաց մրցույթ յուղման նյութերի մատակարարման համար:
Մատակարարման ժամկետը՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակ (մատակարարման սկիզբը՝ պայմանագրի կնքելուց հետո):
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝ FCA մատակարարման պայմանների հիման վրա
(Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի նշումով,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի, 32 հասցեով:
Մրցույթին կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մրցութային հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝  5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին մրցույթի հրավեր տրամադրել գումարի ստացումից և մասնակցի գրանցումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Մասնակցության հայտերն ընդունվում են սույն հայտարարության տպագրումից 28 օրացույցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ հասցեով (9:00-18:00 (ուրբաթ օրը՝ մինչև 16:45), ընդմիջում՝ 13:00-14:00):
Մրցութային առաջարկներն ընդունվում են հայտարարության տպագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00: Մրցութային առաջարկները քննարկվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի կողմից: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի նիստին:
Պատվիրատուն իրավունք ունի՝
- հրաժարվել գնանշման անցկացումից ՝ ոչ մի պարտավորություն չկրելով ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց առաջ հնարավոր վնասերի համար,
- թույլ չտալ մրցույթին մասնակցել այն անձանց, որոնք 1 տարվա ընթացքում խուսափել են պայմանագրի ստորագրումից,
- մերժել ցանկացած հայտ կամ առաջարկ, եթե նրանք չեն համապատասխանում պարտադիր և/կամ որակավորման պահանջներին:
Բոլոր լրացուցիչ հարցերով դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Նյութատեխնիկական ապահովման տնօրինություն հետևյալ հասցեով՝ 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 կաբինետ, էլ. փոստ՝ nx.ukzhd@gmail.com, հեռախոս՝ 010 57-02-16:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.