Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լիցենզիոն ծրագրերի գնման համար գնանշման հարցման անցկացման մասին
Ծածկագիրը՝ ՀԿԵ-ԱՊՁԲ-ԳՀ-012-024
07.09.12

Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում լիցենզիոն ծրագրերի գնման համար հետևյալ լոտերով՝

  • Լոտ 1 Vmware Vsphere 5.0՝ 1 միավոր
  • Լոտ 2 IBM WebSphere MQ 7.0.1՝ 1 միավոր:

Մատակարարման ժամկետը՝ պայմանագրի կնքումից 30 օրվա ընթացքում:
Գնանշման հարցման պայմանների համաձայն կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացույցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ:
Մատակարարման պայմանները և վայրը՝
- ոչ ռեզիդենտների համար՝  FCA մատակարարման պայմանների հիման վրա
(Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի նշումով և տեղափոխման ծախսերի պարտադիր հաշվարկով,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Տիգրան Մեծի, 50, հասցեով:
Գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու օրվա ընթացքում:
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս):
Գնանշմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրումից 14 աշխատանքային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 102 սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա:
Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային տարբերակով ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:  Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության տպագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.com էլ.փոստով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Առաջարկի և մեկ միավորի գինը նշվում է ՀՀ ազգային արժույթով առանց ԱԱՀ (ռեզիդենտների համար): Այն դեպքերում, երբ գինը նշվում է ռուսական ռուբլիով կամ այլ արժույթով (ոչ ռեզիդենտների համար), առաջարկը գնահատվելու է ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի:
Գինը պայմանագրում նշվում է ՀՀ դրամով ռեզիդենտների համար և այլ արժույթով՝ ըստ հայտարարության հրապարակման օրը գործող փոխարժեքի ոչ ռեզիդենտների համար:
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:


 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.