Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
հեռահաղորդակցության ցանցի շինարարության նյութերի և սարքավորումների մատակարարման  համար միջազգայինգնանշմանհարցմանմասին
Ծածկագիր՝ ՀԿԵ-ԳՀ 012/027
26.10.12

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է միջազգային գնանշման հարցում՝ ընտրելու մատակարարներ հեռահաղորդակցության ցանցի շինարարության նյութեր և սարքավորումներ մատակարարելու համար:
Ծածկագիր՝ ՀԿԵ-ԳՀ 012/027 
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեում, հայտարարում է միջազգային գնանշման հարցում ՝ մատակարարներ ընտրելու նպատակով:
Գնանշումը հաղթած մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել պայմանագիր՝ հեռահաղորդակցության ցանցի շինարարության նյութեր և  արքավորումներ մատակարարելու մասին (այսուհետ՝ պայմանագիր) :
Պայմանների համաձայն՝ գնանաշման հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Գնանշմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են սույն հայտարարության տպագրումից 14 օրացույցային օրվա ընթացքում՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա: 
Գրանցման համար մասնակիցները ներկայացնում են՝ 
- գրավոր դիմում, 
- հայտի ստացման լիազորագիր, 
- ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն, 
- կոնտակտային տվյալներ (հեռախոս, ֆաքս): 
Մատակարարման պայմանները և վայրը՝ 
- ոչ ռեզիդենտների համար՝  FCA մատակարարման պայմանների հիման վրա 
(Ինկոտերմս 2010 միջազգային կանոններին համապատասխան) բեռնաթափման կայարանի նշումով և տեղափոխման ծախսերի պարտադիր հաշվարկով,
- ռեզիդենտների համար՝ գին ներառյալ ԱԱՀ, մատակարարումը՝ ք.Երևան, Արցախի,32 հասցեով: 
Մատակարարման ժամկետը՝ պայմանագրի կնքումից 30 օրվա ընթացքում: 
Գնանշման հարցման պայմանների համաձայն, նախատեսված է կանխավճար 50 տոկոսի չափով, որը փոխանցվում է մատակարարի կողմից համապատասխան ինվոյսի ներկայացումից 30 բանկային օրվա ընթացքում: Մնացած գումարը փոխանցվում է համապատասխան հաշիվների/հաշիվ-ապրանքագրերի ներկայացումից  հետո 30 օրացույցային օրվա ընթացքում: 
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 31.12.2012 թ: 
Գնանշման առաջարկներն ընդունվում են թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային տարբերակով ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:  
Հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման գումար՝ 5 հազար դրամի չափով 160411023262 հ/հ կամ 400 ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ: Պատվիրատուն պարտավոր է մասնակցին հրավեր տրամադրել գումարի
Փաստաթղթերն ընդունվում են ոչ ուշ, քան հայտարարության տպագրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում մինչ վերջին օրվա ժամը 12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50, 101 սենյակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի քարտուղար կամ nx.ukzhd@gmail.comէլ.փոստով:
Գնանշման մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած 30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Պատվիրատուն իրավունք ունի մինչև պայմանագրի կնքումը, ինչպես նաև պայմանագրի կատարման ընթացքում մինչև 50 տոկոս փոփոխել պատվիրված ապրանքի ծավալը՝ պայմանագրի այլ կարևոր դրույթների պահպանման պարագայում: 
Սույն գնանշման կազմակերպողն իրավունք ունի մինչև մրցույթի արդյունքների ամփոփելը ցանկացած պահին փոփոխել և լրացնել որակավորման փաստաթղթերը, դադարեցնել ընտրության անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև: 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010 57-02-16. Email: nx.ukzhd@gmail.com:

 

 
Share |
ЗАО "ЮКЖД" 2011 г.