Հիմնական տեղեկատվություն | Չվացուցակ | Գնացուցակ | VIP-վագոն-սալոն | Ֆոտո-սրահ

VIP-վագոն/սալոն

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն՝ ՓԲԸ սկսելով ամառային սեզոնային ուղևորափոխադրումները, առաջարկում է գնացքով էլիտար ճամփորդություն, այն վերածելով հետաքրքիր ուղևորության:
Սպառողական բարձր մակարդակն ապահովում է հարմարավետ վագոն-սրահը, որն իր մեջ ներառում է հյուրանոցային և գրասենյականին հարմարություններ:
Վագոնում հարմար է անցկացնել ընտանեկան համատեղ ուղևորություններ, նշել հանդիսավոր իրադարձություններ: Վագոն-սրահով ճանապարհորդելը մեծ նվեր է նորապսակներին: Սրահի պայմանները թույլ են տալիս կազմակերպել գործնական ուղևորություններ ընկերությունների ղեկավարների համար: Ուղևորության ժամանակ դուք կարող եք ոչ միայն հրաշալի հանգստանալ, այլև ժամանակն օգտագործել արդյունավետ` հրատապ հանդիպումներ անցկացնելով, աշխատելով փաստաթղթերի հետ` հատուկ սենյակում:
Վագոնի պայմանները հնարավորություն են տալիս կազմակերպել կոնֆերանսներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ` այն համատեղելով հաճելի ճամփորդության հետ: Գրավիչ կլինի ճանապարհորդությունը տուրիստական խմբերի համար:
Գնացքում կան ընդարձակ ննջասենյակ խցիկներ, երկու և չորս տեղանոց խցիկներ բարձր հարմարավետությամբ: Ննջասենյակները գնացքում 10-ն են:
Սրահում տեղադրված է հարմարավետ բազմոց, բանակցությունների և բանկետների համար նախատեսված մեծ սեղան, հեռուստացույց` տեսաֆիլմեր դիտելու համար: Վագոնն ունի անձնական օգտագործման զուգարան և լոգասենյակ և ապահովված է սառը և տաք ջրով:
Կա նախասրահ զգեստապահարանային խցիկով: Աշխատում է սառնարանային սարքավորումներով և էլեկտրասալիկով խոհանոցը: Ուղևորներին մատուցվող ծառայությունների մեջ մտնում է տաք սնունդը, բարը, զովացուցիչ ըմպելիքներ: Ջերմաստիճանն ապահովում է օդափոխության համարգը:
Վագոնը սպասարկում է բաձրակարգ ուղեկցորդը: Գնացքում յուրաքանչյուր տեղն արժե ոչ ավել քան ննջասենյակ վագոնի տոմսը, սակայն ճամփորդական պայմանները համարժեք չեն: Վագոն–սրահ կարելի է պավիրել մեկանգամյա ուղևորության համար, վարձել որոշակի ժամանակով, հնարավոր է նաև տեղ հասնելուն պես շարունակել բնակվել վագոնում: Վագոն-սրահի երթուղին կարելի է պատվիրել անհատական ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջազգային ուղղություններով:
Առաջարկում ենք ձեր առօրյան զարդարել հագեցած ճանապարհորդությամբ: