Արխիվ

ՀԿԵ-ի աշխատողների մի խումբ ստացել է ռուսաց լեզվի դասընթացների ավարտական հավաստագրեր

29.06.2015

Հունիսի 26-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 17 աշխատողներ ստացել են ռուսաց լեզվի դասընթացների ավարտական հավաստագրեր: Դասընթացներն անցկացվում էին «ՀԿԵ»-ի Ուսուցման ճանապարհային կենտրոնում՝ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից մշակված ծրագրի հիման վրա:
Երեք ամսվա ընթացքում Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Սևանում 127 ուսանողներ ուսումնասիրում էին մասնագիտական բառապաշարը, ինչը հեշտացնում է մասնագիտացված գրականության ուսումնասիրումը և կատարելագործում է գրավոր և բանավոր խոսքը:
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Երևանում Գիտական և մշակութային ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը և ՀԿԵ-ի ու կենտրոնի աշխատակիցները:
ՀԿԵ ղեկավար Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ստացված գիտելիքները ուսանողներին թույլ կտան ոչ միայն կատարելագործել նրանց մասնագիտական
ունակությունները, այլև կբացահայտեն ռուս ժողովրդի գրական մշակույթի հարստությունը:
- Համոզված եմ, որ դուք կկատարելագործեք ձեր գիտելիքները, կկիրառեք դրանք ոչ միայն արտադրական գործունեության մեջ, այլ նաև առօրյա կյանքում, - նշեց Վ.Ռեբեցը:
Ընկերության գլխավոր տնօրենը ընդգծեց, որ ՀԿԵ և ռուսական կենտրոնի արդյունավետ համագործակցության շնորհիվ, նախորդ տարիներին դասընթացների մասնակցել են 212 երկաթուղայիններ և 536 երկաթուղայինների երեխաներ:
Վիկտոր Ռեբեցը ընդգծեց, որ այս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:
Իսկ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը՝ շնորհավորելով շրջանավարտներին, շնորհակալություն հայտնեց ՀԿԵ-ին ռուսաց լեզվի ուսուցման գործում համագործակցության համար: Մ. Կալինինը նշեց, որ ՀԿԵ-ն Հայաստանում եզակի ընկերություններից է, որը մեծ ուշադրություն է դարձնում աշխատողների որակավորմանը և գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.