Արխիվ

ՀԿԵ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Urban Logistic Services լոգիստիկ համալիրի բացմանը

08.07.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ, հուլիսի 7-ին մասնակցեցին Urban Logistic Services ընկերության լոգիստիկ համալիրի բացման արարողությանը:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կառավարության անդամները, Ազգային Ժողովի պատգամավորները, տրանսպորտային ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչները:
ՀԿԵ-ի ներկայացուցիչները ծանոթացան համալիրի հնարավորություններին, որը իրականացնում է բեռների փոխադրումների, պահպանման և մշակման հետ կապված տարբեր գործողությունների լայն սպեկտր, և հանդիսանում է Հայաստանում միակ պահեստային համալիր, որը թույլ է տալիս պահպանել բեռները միաժամանակ երկու ջերմաստիճանային ռեժիմներում՝ -25°С մինչև -28°С (1000մ³), +2°С մինչև +8°С (1000մ³):
Պահեստային համալիրի տարածքով անցնում են երկաթուղային գծեր և ներկա պահին քննարկվում են ՀԿԵ-ի և ULS-ի համագործակցության զարգացման
հնարավորությունները՝ երկաթուղային բեռնափոխադրումների զարգացման գործում:
Բացման արարողության մասնակիցները ծանոթացան ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, հայրենական և օտարերկրյա ընկերությունների բեռների պահպանման և սպասարկման համար ստեղծված պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:
ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.