Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին կիսամյակի արդյունքները

14.07.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն, հուլիսի 14-ին կայացած խորհրդակցության ընթացքում, ամփոփել է Ընկերության աշխատանքի 2015թ-ի առաջին կիսամյակի արդյունքները:
Ինչպես նշեց Ս.Վալկոն, չնայած կոլեկտիվի ջանքերին, երկաթուղին դեռ չի կարողանում հասնել նախատեսվող ցուցանիշներին և շարունակում է բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Ինչպես բացատրեց Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը, բացասական միտումները կապված են ցեմենտի երկու գործարանների անգործության, ինչպես նաև ոսկի պարունակող հանքանյութի փոխադրումների կրճատման հետ:
Միևնույն ժամանակ, Սերգեյ Վալկոն արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների կատարելագործման դինամիկան: Մասնավորապես, գնացքի միջին քաշը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1482 տոննա (աճ՝ 0,9%-ով 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ), բեռնատար վագոնի շրջանառությունն արագացել է 0,2 օրով, աճել են նաև տեղամասային և տեխնիկական արագությունները:
Դրական միտումների շարքում ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց նաև գնացքների ուշացման ժամանակի էական կրճատումը:
Իսկ խոսելով երկաթուղայինների աշխատավարձի մասին՝ Սերգեյ Վալկոն տեղեկացրեց, որ առաջին կիսամյակի արդյունքներով միջին ամսական աշխատավարձի չափը կազմել է 195, 6 հազ դրամ:
Ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, մասնավորապես, ընկերության բյուջեի եկամտային և ծախսային մասերի հավասարակշռումը, բեռնափոխադրումների և եկամտաբերության աճի ապահովումը, ինչպես նաև գնացքների անվտանգությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.