Արխիվ
 «Գյումրի» ԳԿՄ-ում  անցկացվեց Անվտանգության օրը
04.08.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը երեկ այցելեց Գյումրիի լոկոմոտիվային և վագոնանորոգման դեպոները: Այցի շրջանակներոմ, որը անցնում էր Անվտանգության օրը, Շ.Շայդուլլինի գլխավորած պատվիրակությունը գնահատել էր անվտանգության մակարդակը և շահագործման աշխատանքների որակը ձեռնարկություններում:
«Այժմ մենք աշխատում ենք դժվար պայմաններում` երկրում տիրում է բարդ տնտեսական վիճակ, մինչև այսօր ի հայտ են գալիս համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները: Սակայն, չնայաց այս դժվարություններին, մենք կարող ենք բավարար գնահատել մեր կատարած աշխատանքը` անցած տարվա հետ համեմատ 23% աճել են մեր հիմնական ցուցանիշները, 11% աճել է բեռնափոխադրումների ծավալը», - նշել է Ընկերության տնօրենը լոկոմոտիվային դեպոյի աշխատողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ասաց Շ.Շայդուլլինը, հասնել նման արդյունքի ընկերությունը կարողացավ մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքի արդիականացման, արդյունավետ ռազմավարական կառավարման շնորհիվ:
“ՀԿԵ” ՓԲԸ տնօրենը նշեց նաև երկաթուղային բեռնափոխադրումների կայուն աճը` եթե երկու տարի առաջ երկաթուվային բեռնափոխադրումների ծավալը բեռնափոխադրումների ընդհանուր կառուցվածքում կազմում էր 22%, ապա այժմ այն կազմում է արդեն  35%:
«Մենք պայքարում ենք երկաթուղի նոր բեռների ներգրավելու համար: Բացի այդ, մենք դիվերսիֆիկացնում ենք մեր բիզնեսը` դրա մասին վկայում են մերլոգիստիկ զարգացումը, աշխատանքները երկաթուղային տուրիզմի ոլորտում», - ասաց Շ.Շայդուլլինը:
Երկաթուղայինի օրվա նախօրեին ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը շնորհավորեց ներկաներին և հայտնեց, որ շաբաթ օրը նրանց սպասում են տոնական միջոցառումներ: Շ.Շայդուլլինը շնորհակալություն հայտնեց Գյումրիի տրանսպորտային հանգույցի աշխատողներին, նշելով հանգույցի բարձր ցուցանիշները:
Գյումրիի վագոնանորոգման դեպո այցի շրջանակներում ՀԿԵ գլխավոր տնօրենը ձեռնարկության աշխատողներին  հանձնեց  «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումը շնորհելու մասին վկայականը:
Նշենք, որ ՀԿԵ-ի այլ գծային-կայարանային միավորումները Երևանում, Վանաձորում, Աբովյանում և Սևանում այցելեցին գլխավոր տնօրենի տեղակալները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.