Արխիվ

Հուլիսի 28-ին ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Ի. Ռեբեցը հանդիպեց «Վիկտորինայի»՝ երկաթգծի տեխնիկական շահագործման կանոնների գիտելիքների համակարգչային թեստավորման հաղթողների և մրցանակակիրների հետ։

29.07.2015

Հուլիսի 28-ին ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Ի. Ռեբեցը հանդիպեց «Վիկտորինայի»՝ երկաթգծի տեխնիկական շահագործման կանոնների գիտելիքների համակարգչային թեստավորման հաղթողների և մրցանակակիրների հետ։

ՀԿԵ- ում նմանատիպ Վիկտորինա առաջին անգամ էր անցկացվում, որի նպատակը գնացքների շարժման անվտանգության ապահովման համակարգի կատարելագործումն էր, աշխատողների ներգրավումը անվթար աշխատանքի մակարդակի բարձրացման խնդիրների իրականացմանը, անձնական և մասնագիտական ինքնակայացման պայմանների ստեղծումը, աշխատողների ստեղծագործական նախաձեռնության, ինչպես նաև մասնագիտական, բարձրակարգ գիտելիքներով ներուժի, կրեատիվ կադրերի դրսևորումը։ Իմիջիայլոց, «Վիտկորինային» մասնակցեցին ճանապարհային հիմնական տնտեսությունների (լոկոմոտիվային, վագոնային, հաղորդակցության, շարժական, տելեմեխանիկայի և կապի ավտոմատացման, էլեկտարֆիկացման և էլեկտրամատակարարման) աշխատակիցներ։ 550 մասնակցից 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցան միայն 149-ը, որոնցից 24-ը դարձան «Վիկտորինայի» հաղթողներ և մրցանակակիրներ։

Շնորհավորելով հաղթողներին և մրցանակակիրներին, որոնցից շատերին նա ծանոթ էր անձամբ, Վիտկոր Ռեբեցն ընդգծեց «Վիտկորինայում» ցուցաբերած նրանց գիտելիքների բարձր մակարդակը։ «Մեզ պետք են իրենց մասնագիտությանը տիրապատող գրագետ մասնագետներ։ Քանի որ արդեն վերականգնել ենք երկաթուղին, այժմ այն պետք է գրագետ շահագործել՝ օգտագործելով կառավարման ժամանակակից համակարգերը»։ Մասնավորապես նա իր գոհունակությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ հատուկ ակտիվություն դրսևորեցին փոխադրումների Տնօրինության աշխատակիցները։ Բացատրելով իր խիստ հետաքրքրությունը «Վիկտորինայի» հանդեպ, գլխավոր տնօրենն ասաց. «Այսօրվա հաղթողները և մրցանակակիրները մեր հերթափոխն են, կադրային ռեզերվը»։ Իմիջիայլոց, հենց հանդիպման ժամանակ, ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիտկոր Ռեբեցը հանձնարարեց «Վիկտորինայում» երկրորդ տեղը գրաված, երևանյան հաղորդակցությունների հեռավորության երիտասարդ վարպետ Գևորգ Արշակյանին նշանակել կճ -3 պետի տեղակալի պաշտոնակատար։

Հադիպման ժամանակ նշվեց, որ առաջին անգամ անցկացվող «Վիկտորինան»՝ երկաթգծի տեխնիկական շահագործման կանոնների իմացության ստուգումը, հաստատեց որպես երկաթուղային յուրաքանչյուր աշխատողի

գործունեության մեջ հիմնական ուսումնասիրման կարևոր նշանակության նորմատիվային փաստաթուղթ, որի գիտելիքները հանդիսանում են երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման հիմքը։

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանից

Առաջին տեղի համար Վկայականով և մեկ ամսվա դրույքաչափով պարգևատրել.

Անուշ Սամվելի Քոլոզյանին՝ ենթակառույցների Տնօրինության առաջատար ինժեներ,

Վալիկ Գրիգորի Պետրոսյանին՝ Երևանի կայարանի հերթապահ,

Սիմոն Բագրատի Մուրադյանին՝ Վանաձորի կայարանի հերթապահ,

Կառլեն Վոլոդյայի Բալոյանին՝ Գյումրիի կայարանի հերթապահ,

Հակոբ Լևիկի Մնացականյանին՝ Սևանի կայարանի հերթապահ։

Երկրորդ տեղի համար 50.000 դրամի չափով պարգևատրել.

Վահագն Սերյոժայի Պետրոսյանին՝ Մասիսի կայարանի պետի տեղակալ,

Ֆարհաադ Սուլթանի Իսկանդարյանին՝ Մասիսի կայարանի գլխավոր վագոնավար,

Աննա Սուրենի Ալավերդյանին՝ Այրումի կայարանին տեխ. գրասենյակի օպերատոր,

Բաբկեն Վահանի Թումանյանին՝ Վանաձորի կայարանի հերթապահ,

Հակոբ Ռոբերտի Հարությունյանին՝ Գյումրիի կայարանի հերթապահ,

Բորիս Կորյունի Վարոսյանին՝ Դալարիկի կայարանի հերթապահ,

Գոռ Իշխանի Սարգսյանին՝ Սևանի կայարանի հերթապահ,

Անժելիկա Սահակի Սահակյանին՝ ՃԱԿ-ի առաջատար ինժեներ,

Արսեն Թադևոսի Սկրտչյանին՝ ՃԱԿ-ի ենթակառույցների վերլուծության և մոնիթորինգի բաժնի պետ,

Գևորգ Լևոնի Արշակյանին՝ երևանյան հաղորդակցութունների տարածութան ճանապարհային վարպետ։

Երրորդ տեղի համար 25.000 դրամի չափով և արժեքավոր նվերով պարգևատրել.

Ռուզաննա Գրիգորի Վերդյանին՝ Սպանդարյանի կայարանի հերթապահ,

Իրինա Հովիկի Էվանիսյանին՝ Այրումի կայարանի տեխ. գրասենյակի օպերատոր,

Պավել Արմենի Գրիգորյանին՝ Մասիսի կայարանի հերթապահ,

Հրայր Կոլյայի Գաբրիելյանին՝ Դալարիկի կայարանի հերթապահ,

Արտակ Ռոբերտի Ամիրխանյանին՝ կոմբինացիոն տեղափոխումների դիսպետչեր, Գյումրի,

Արմենակ Կարապետի Սահակյանին՝ Սևանի կայարանի հերթապահ,

Վահագն Կառլենի Մկրտչյանին՝ Հրազդանի կայարանի հերթապահ,

Հովհաննես Քերոբի Համբարձումյանին՝ ՃԱԿ-ի հաղորդակցությունների վիճակի վերլուծության բաժնի պետի տեղակալ,

Սարգիս Գուրգենի Առաքելյանին՝ ԻՀԿ շահագործման բաժնի առաջին խմբի էլեկտրոմեխանիկ։

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.