Արխիվ

Երկաթուղային տրանսպորտի հարգելի աշխատակիցներ, թանկագին վետերաններ, գործընկերներ

31.07.2015

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր ընդհանուր տոնի՝ Երկաթուղայինի օրվա առթիվ։ Երկաթուղայինի մասնագիտական տոնը նշվում է արդեն 119 տարի. այն առաջին անգամ հաստատվել է 1896 թվականի հունիսի 28- ին (նոր տոմարով՝ հուլիսի 9-ին) Ռուսական կայսրության կապի և հաղորդակցության նախարար իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով։ Նոր տոնական օրը դարձավ երկաթուղային տրանսպորտի աշխատողների առաջին մասնագիտական տոնը ոչ միայն Ռուսական կայսրությունում, այլև ողջ Եվրոպայում։
Այս բոլոր տարիներին, օգոստոսի առաջին կիրակին, իրենց մասնագիտական տոնը նշում էին Ռուսական կայսրության, հետագայում ԽՍՀՄ-ի երկաթուղայինները, և այսօր այդ ավանդույթը շարունակում ենք մենք՝ Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատակիցներս։
Դեռևս ոչ վաղ անցյալում հայկական երկաթուղին ապրում էր ոչ բարենպաստ ժամանակներ։ Սակայն մենք բազմաթիվ անգամ ապացուցեցինք, որ կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություններ ու դժվարություններ։
Այսօր Հայաստանի երկաթուղին ապրում է ակտիվ զարգացման փուլ՝ ելնելով ուղևորների և բեռնատերերի սպասարկման որակի նոր ստանդարտներից։
ՀԿԵ բոլոր ծրագրերի և ձեռքբերումների արդյունքների հետևում կանգնած է Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը մեծ, պատասխանատու և համախմբված կոլեկտիվի կայուն աշխատանքին։ Կոլեկտիվի, որը տիրապետում է իսկական «հակաճգնաժամային գիտելիքների» և որը կարողանում է աշխատել դրական արդյունքների համար։ Երկաթուղում գնահատում են անձնվեր աշխատանքը, հավատարմությունն ընդհանուր գործին և բարձր պրոֆեսիոնալիզմը։
Այսօր հատկապես ուզում եմ շնորհավորել մեր վետերաններին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են այս դժվար, սակայն կենսական կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությանը։
Թանկագին վետերաններ. մեզ համար դուք ոչ միայն ավագ ընկեր եք, այլև ընդօրինակման արժանի, ինչպես նաև ոգու տոկունության և մասնագիտության նկատմամբ հավատարմության վառ օրինակ մեր երիտասարդների համար։ Շնորհիվ
ձեզ՝ կյանքը երկաթուղուն նվիրաբերած մարդկանց, Հայաստանի համար կարևոր տրանսպորտային երակը գործել է և հանրապետության համար դժվարին ժամանակներում, և զարգանում է այսօր։ Ձեզանից շատերը դարձան հիմնադիրները երկաթուղային մի ողջ դինաստիաների, որոնք մինչ օրս էլ աշխատում են Հայաստանի երկաթուղու բարօրության համար։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատանքը և հարգում Ձեզ։
Հարգելի երկաթուղայիններ. մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, ցանկանում երջանկություն, հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն, և որտեղ էլ որ հայտնվեք, ցանկացած երկաթուղագիծ թող լինի ձեզ հարազատ։

Վիկտոր Ռեբեց

Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.