Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-հուլիսի աշխատանքի արդյունքները

04.08.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հուլիսի 31-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-հուլիսին: Նրա խոսքերով, անցած ամիսներին երկաթուղու կյանքը հարուստ էր նշանակալի իրադարձություններով:
Նման իրադարձությունների շարքում գլխավոր տնօրենը, մասնավորապես, նշեց Ուսուցման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը, «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) և Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցերով խորհրդի նիստերի անցկցումը Երևանում: Հատուկ Վիկտոր Ռեբեցը նշեց Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացմանը, որոնց շրջանակներում Ընկերությունը կապիտալ վերանորոգեց Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող 94-ամյա վետերան-երկաթուղային Գերասիմ Մարգարյանի տունը, իսկ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում բացվեց Պատվի և հիշատակի ծառուղին: Իսկ հայաստանցի երեք
վետերաններ Ընկերության աջակցությամբ մասնակցեցին Ռուսական երկաթուղիների կողմից կազմակերպված «Պատերազմի վետերանների ընկերության գնացք» սոցիալական ակցիային:
Ընկերության ձեռքբերումներից գլխավոր տնօրենը նշեց նաև 1645 աշխատողների աշխատավարձերի բարձրացումը հուլիսի 1-ից:
Ամփոփելով ՀԿԵ-ի աշխատանքը, Վիկտոր Ռեբեցը ընդգծեց, որ Ընկերությունը շարունակում է աշխատել տարեսկզբից նկատվող փոխադրումների ծավալների նեգատիվ դինամիկայի պայմաններում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշները միայն կատարելագործվում են:
Այսպես, 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն աճել էր 1,8%-ով, լոկոմոտիվի միջին օրական վազքը՝ 7,1%-ով, բեռնատար վագոնի շրջանառությունն արագացել էր 0,3 օրով կամ 9,6%-ով: Տեղամասային արագությունը հունվար-հուլիսի արդյունքներով կազմեց 33,5 կմ/ժ՝ 2014 թվականի հետ համեմատ աճելով 2,4%-ով: Տեխնիկական արագությունը կազմեց 39,4 կմ/ժ, ինչը 2,1%-ով գերազանցում է 2014 թվականի յոթ ամիսների ցուցանիշը:
Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց ռեսուրսների խնայողության ծրագրի իրականացմանը:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, ընկերության բյուջեի եկամտային և ծախսային մասերի հավասարակշռումը, բեռնափոխադրումների աճի ապարովումը, երկրորդ կիսամյակի համար աշխատանքի նախագծի մշակումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.